Բլոգային-նախագծային վերապատրաստման երկրորդ օրը սկսեցինք Մայր դպրոցում և քայլեցինք դեպի Քոլեջ՝ խոսելով հեղինակային մանկավարժության բաց, թափանցիկ միջավայրի մասին։

Քոլեջում Տաթև Բլեյանը ներկայացրեց գործող կրթական ծրագիրը, մանրամասնությամբ Խաղողի և գինու դպրոցի գործունեությունը, կրթական փոխանակումների կացարանը։ Շրջեցինք տարածքով՝ ծանոթանալով գինու ստեղծման փուլերին, ընթացքին, իրականացված հետաքրքիր նախագծերին։

Այնուհետև շարունակեցինք բլոգային-նախագծային աշխատանքը Քոլեջում։

Մեր գործունեությունը՝

  • բացեցինք և գրանցեցինք մասնակիցների բլոգները,
  • թեմա և դիազայն ստեղծելու, փոխելու տարբերակները ուսումնասիրեցինք,
  • կարողացանք տալ առաջին կարգավորումները,
  • բացեցինք բաժիններ,
  • հրապարակեցինք առաջին նյութը,
  • խոսեցինք նախագծերի մասին ։

Վերապատրաստման համար նախատեսված ժամանակը շատ արագ է անցնում, մասնակիցները հետաքրքրված են, հեշտությամբ ընկալում են, արդեն ունենք գործող բլոգներ։