Սկսվել է հերթական քառօրյա բլոգային-նախագծային վերապատրաստումը, որին մասնակցում են կրթահամալիրում աշխատել ցանկացող մասնագետները։ Վերապատրաստման ընթացքում սովորում ենք

  • բացել բլոգ, հրապարակումներ անել, գործածել,
  • կազմել նախագիծ։

Վերապատրաստումը նաև աշխատել ցանկացող մասնագետներին հնարավորություն է տալիս ծանոթանալ կրթահամալիրին, գործող կրթական ծրագրին, կրթահամալիրի ֆիզիկական միջավայրին։

Վերապատրաստման առաջին օրը մեկնարկեց Մայր դպրոցում։ Ֆիզիկական միջավայրին ծանոթանալու համար շրջեցինք դպրոցով, ծանոթացանք կրթական ծրագրին, լաբորատորիաներին։ Եղանք կավագործարանում, որտեղ լաբորատորիայի ղեկավար Մովսես Ավետիսյանը ներկայացրեց աշխատանքները, դասընթացը, լաբորատորիայի գործունեությունը։

Տեխնոպարկում լաբորատորիայի ղեկավար Գնել Հարությունյանը ներկայացրեց դասընթացը, ակումբի գործունությունը, պատրաստի աշխատանքները, իրականացվող նախագծերը։

Շրջայցը մասնակիցների համար կրթահամալիրը լավ ճանաչելու հնարավորություն է, հարցերը շատ են, հաջորդ օրերին շարունակելու ենք ծանոթությունը։

Վերապատրաստման մասնակիցները չորսն են․

  • Անահիտ Գրիգորյան — բանասեր
  • Մովսիսյան Բելլա- մենջմենթ
  • Լուսինե Պողոսյան — հոգեբան
  • Գայանե Մնացականյան -լոգոպեդ

Վերապատրաստման երկրորդ մասով Տիգրան Հայարպետյան գրադարանի ընթերցասրահում մասնակիցներին ներկայացրեցի․

  • Կրթահամալիրի մեդիատարածքը՝ կայք, ենթակայքեր, բլոգներ, ամսագրեր,
  • Հեղինակային կրթական ծրագիրը,
  • Ճշտեցինք, վերանայեցինք gmail հասցեների առակայությունը։

Լուսանկարներ ընթացքից․