Բլոգային-նախագծային վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք Մայր դպրոց-Արևմտյան դպրոց- Ագարակ քայլքով։

Ագարակում Էդմոն Փաշինյանը ներկայացրեց կրթական ծրագիրը, ուսումնական կենտրոնի գործունեությունը, աշխատանքները։ Շրջեցինք տարածքով՝ և՛ ձիերի ախոռում, և՛ բաց միջավայրում, թոնրատանը։ Մասնակիցներին առավել հետաքրքրեց ներառական կրթությամբ ծրագրերը, իրականացվող ուսումնական նախագծերը, լրացուցիչ կրթությունը։ Ուսումնական ագարակը իր բաց, կոկիկ, տոնական միջավայրով այս օրերին առավել գրավիչ է դարձել։

Վերապատրաստման երկրորդ մասը շարունակեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում։

  • Խոսեցինք նախագծային ուսուցման մասին, նախագծերի ստեղծման ձևաչափի մասին,
  • Քննարկեցինք մասնակիցների առաջարկած նախագծերը, դիտարկումներ արեցինք,
  • Բլոգային նոր հմտություններ սովորեցինք՝ խմբագրել հրապարակված նյութը, ավելացնել բաժին, և այլն։

Վերապատրաստվող մասնագետների բլոգները՝

Վերապատրաստման ընթացքի մասին պատմում են մասնակիցները․

Շարունակում ենք մեր աշխատանքը՝ ամբողջացնելով և տեսքի բերելով բլոգները, մասնակիցների նախագծերը։