Հունվարի տասնութին մեկնարկեց քառօրյա վերապատրաստման հերթական փուլը։ Առաջին օրը հանդիպեցինք Մայր դպրոցի «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահում, գրանցեցի վերապատրաստվողներին։ Այս անգամ վերապատրաստման համար դիմել են հինգ հոգի։ Ներկայացրեցի կրթահամալիրի գործունեությունը․ նախագծային ուսուցումը, նախագծերին ներկայացվող պահանջները։ Դիտարկեցինք մի քանի նախագիծ, քննարկեցինք դրանք։ Հաջորդիվ ներկայացրեցի հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝

Mskh.amՄեդիագրադարան, «Դպիր»կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ

Ծանոթացանք սովորողների և դասավանդողների բլոգներից մի քանիսին, մեդիակրթության կրթահամալիրյան այլընտրանքին, քննարկեցինք առաջիկա անելիքները։ Ներկայացրեցի հունվարյան մանկավարժական ճամբարը, առաջարկեցի գրանցվել պարապմունքներից որևէ մեկին։ Օրվա վերջում շրջեցինք Մայր դպրոցում, քայլեցինք կրթահամալիրի քանդակների պուրակով դեպի Գինու և խաղողի դպրոց։

Վերապատրաստման երկրորդ օրը սկսեցինք ուսումնական պատարագով։ Տպավորված շարունակեցինք աշխատել օրվա անելիքների շուրջ։ Մասնակիցներից միայն մեկը չուներ Google հաշիվ, սովորեց բացել։ Այնուհետև գրանցեցինք բլոգներ wordpress.com կայքում, ակտիվացրեցինք բլոգները էլ. հասցեների միջոցով, աշխատեցինք արտաքին տեսքի վրա․ ընտրեցինք ահնրաժեշտ թեման, բացեցինք անհրաժեշտ խրվակները, լրացրինք «Իմ մասին» էջը, մասնակիցները հրապարակեցին առաջին նյութը։

Մասնակիցների առաջին հրապարակումները՝ իրենց նորաբաց բլոգներում՝

Անի Շահմուրադյան

Մելինե Հայրիյան

Լիլիթ Մկրտչյան

Դիանա Սարգսյան

Վարսենիկ Գրիգորյան