Հունվարի 21-ին ամփոփեցինք հեղինակային կրթական ծրագրով կրթահամալիրում աշխատանքի համար դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստման հերթական փուլը:

Վերապատրաստման մասնակիցները մասնակցեցին օտարալեզու մեդիաուրբաթին։ Այնուհետև Շամիրամ Պողոսյանը ներկայացրեց  մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերը

Վերապատրաստման երկրորդ, երրորդ օրերին վերապատրաստվողները սկսել էին աշխատել իրենց նախագծերի շուրջ։ Չորրորդ օրը՝ երկրորդ մասում, նրանք ներկայացրին իրենց նախագծերը, որոնք իրականացնելու են կրթահամալիրի դպրոցներում` կամավորության փուլում: Վերապատրաստումն ավարտեցինք՝ հետագա անելիքների մասինք քննարկմամբ։ Երկուշաբթի օրվանից վերապատրաստման մասնակիցները կիրականացնեն իրենց նախագծերը հետևյալ դպրոցներում՝

Դիանա Սարգսյան-քոլեջ

Անի Շահմուրադյան-Միջին դպրոց

Վարսենիկ Գրիգորյան-Միջին դպրոց

Լիլիթ Մկրտչյան-Հարավային դպրոց

Մելինե Հայրիյան-Միջին և Ավագ դպրոցներ

Մասնակիցների նախագծերը՝

Անի Շահմուրադյան՝ նախագծային աշխատանք

Մելինե Հայրիյան՝ Project

Լիլիթ Մկրտչյան՝  «ՈՒրախ ճամբարը շարունակվում է »

Դիանա Սարգսյան՝ Ուսումնասիրում ենք Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական կյանքը

Վարսենիկ Գրիգորյան՝ Քիմիական ռեակցիաների տեսակները

Մասնակիցների լուսաբանումները տեսե՛ք իրենց բլոգներում։