Վերապատրաստման բովանդակությունը՝

  • Ծանոթացում կրթահամալիրի ֆիզիկան միջավայրին,առցանց հարթակներին, իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերին
  • Էլեկտրոնային փոստի գործածում. հմտություններ
  • Բլոգավարություն. հմտություններ
  • Նախագծային ուսուցում. նախագծերի մշակում, ներկայացում

Վերապատրաստումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում։
Վերապատրաստվողը վերապատրաստմանը մասնակցում է անհատական համակարգչով (նոթբուք, նեթբուք)։

Վերապատրաստմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։

Վերապատրաստող մասնագետ՝ Տաթև Աբրահամյան:

Էլ. հասցե՝ tatev.abrahamyan@mskh.am

Աշխատակարգ

Նոյեմբերի 21, ժամը՝ 16:00: Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

16։00՝ մասնակիցների ընդունում, հաշվառում։

16:10-16:30` վերապատրաստման ծրագրի, օրակարգի ներկայացում, կրթահամալիրում աշխատանքի ընդունելության կարգի ներկայացում

16:30-17:00՝ հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրի ներկայացում։

17:00-18։00՝ gmail.com հասցեների բացում, բլոգների բացում

Հեռավար աշխատանք՝ օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:

Նոյեմբերի 22, ժամը՝ 16:00: Հանդիպման վայր՝ Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

16:00-16:30՝ քայլք Քոլեջ, շրջայց խաղողի ու գինու դպրոցում, վերադարձ Մայր դպրոց

16:40-17:10՝ ծանոթություն

17:10-18:00

  • ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
  • բլոգի արտաքին տեսք
  • բլոգում առաջին նյութի հրապարակում

Հեռավար աշխատանք

Օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:

Նոյեմբերի 23, ժամը՝ 16:00: Հանդիպման վայրը՝  Արևմտյան դպրոց — պարտեզ, ուսումնական ագարակ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1 )

16:00-16:30՝ շրջայց ուսումնական ագարակում, քայլք Մայր դպրոց

16:40-17:10՝ բլոգավարություն, բլոգի արտաքին տեսքի ստեղծում

17:10-18:00՝ նախագծային ուսուցումը կրթահամալիրում

  • դասավանդողի նախագծի ներկայացում
  • ծանոթություն ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգին
  • անհատական ուսումնական նախագծի կազմում

Հեռավար աշխատանք՝ անհատական ուսումնական նախագծի մշակում:

Նոյեմբերի 24, ժամը՝ 15:00: Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)

15։15-16:00` մասնակցություն ուրբաթ-համերգին

16:00-16:15՝ շրջայց Տեխնոպարկում

16:15-16:50՝ քայլք Հյուսիսային դպրոց-պարտեզ, շրջայց քանդակի, ոսկեգործության արվեստանոցում, վերադարձ մայր դպրոց

17:00-17:50՝ ուսումնական նախագծերի ներկայացում, ուսուցման գործընթացին օգնող հարթակներ, հետաքրքրող հարցեր, վերապատրաստման ամփոփում, շրջայց կրթահամալիրում։

17:50-18:00՝ վերապատրաստման ամփոփում

Հեռավար աշխատանք

Օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:

Կայքեր

Մանկավարժական ընթերցարան

Օգնող հարթակներ

Հոդվածների ընտրանի

Մասնակիցներ՝

  • Գոհար Սարուխանյան․ ռուսերենի մասնագետ, 
  • Մարիամ Գևորգյան․ ռուսերենի մասնագետ,
  • Լուսինե Նալբանդյան․ դասվար,
  • Նարինե Մկրտչյան․ դասվար,
  • Էլինա Մանգասարյան․ անգլերենի և ֆրանսերենի մասնագետ, 
  • Մանե Ամիրյան․  ռուսերենի մասնագետ
  • Գայանե Շելունց ․ դաստիարակ, դասվար ։