Մասնակիցները   ծանոթացան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մեդիա և ֆիզիկական միջավայրին: Առաջին օրը ներկայացվեց հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը ՝mskh.amՄեդիագրադարան, «Դպիր»: Խոսեցինք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ֆիզիկական և ծրագրային կազմակերպման միջավայրերի մասին, կրթահամալիրի առանձնահատկությունների մասին, կարևորվեց «Իրավական հիմքեր», «Ուսումնական պլաններ», «Գործատու», «Ուսումնական հաստատություններ»  բաժինները: Ներկայացվեց, քննարկվեց կրթահամալիրում աշխատանքի ընդունելության կարգը:  

Ճշգրվեցին  gmail.com հասցեների տվյալները, օրն ավարտեցինք այցելելով «Խաղողի ու գինու» դպրոց: 

Երկրորդ օրը վերապատրաստվողները ծանոթացան ՝ինչ է իրենից ներկայացնում բլոգը, որպես արդյունավետ ուսուցման միջոց: Յուրաքանչյուրը գրանցվեց WordPress.com  կայքում իրենց էլ. հասցեների միջոցով: Ծանոթացան բլոգների աշխատասեղանին, dashboard-ի բաժինների ֆունկցիաներին, կիրառությանը:Յուրաքանչյուրը իր բլոգում հրապարակեց իր առաջին պատումները:Վերապատրաստվողները ծանոթացան բլոգներին ներկայացվող պահանջներին:

Երրորդ օրը վեապատրաստվողները այցելեցին կրթահամալիրի տեխնոպարկ, Արման Ենգիբարյանը հանգամանալից ներկայացրեց անհատական և խմբային նախագծային,  աշխատանքներն ու արդյունքները: Վերապատրաստվողները բավականին տպավորված էին :  Երրորդ օրը ներկայացվեց՝ ի՞նչ է նախագիծը, նախագծային ուսուցումը կրթահամալիրում,  ծանոթացանք ու քննարկեցինք «Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգը, ուսումնական նախագծի կառուցվածքը»:  Սկսեցինք մշակել , քննարկել անհատական նախագծերը:

Չորրորդ օրը վերապատրաստվողները 15.15-ից մասնակցեցին  « Մխիթար սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող Մեդիաուրբաթին : Վերապատրաստումը սկսեցինք  դեպի Ագարակ այցելությամբ: Վերադառնալով «Տիգրան Հայրապետյան» գրադարան, որտեղ անցկացնում էինք մեր վերապատրաստումը, ծանոթացանք   մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերին, ամփոփեցինք մեր քառօրյա վերապատրաստման ընթացքում  ներկայացրած ու յուրացրած թեմաներին. յուրաքանչյուր մասնակից ներկայացրեց  քառօրյա վերապատրաստման ընթացքում՝ ինչ թեմաներին ենք անդրադարձել, ներկայացրեցին  իրենց յուրացրած կարգերը,  ևս մեկ անգամ քննարկեցինք յուրաքանչյուրի նախագիծը:

Ստորև ներկայացնում եմ մասնակիցներին:

1․ Անի Գևորգյան- Դասվար, բլոգի հղումը։

2․ Աննա Բադալյան- Անգլերենի մասնագետ, բլոգի հղումը։

3․ Ալենուշ Աղուբյան- Անգլերենի, պարսկերենի մասնագետ, բլոգի հղումը։

4․ Անի Փանյան- Բանասեր, բլոգի հղումը։

5․ Գագիկ Պողոսյան-Ռադիոֆիզիկ, մաթեմատիկ, բլոգի հղումը։

6․ Մարգարիտա Մուրադյան-բանասեր, բլոգի հղումը։

Լուսաբանումը՝ վերապատրաստող Ստելլա Մնացականյանի: