Դեկտեմբերի 15-18-ը կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումն էր: Նախապես հրապարակվել է վերապատրաստման ծրագիրը:

Մասնակիցները երեքն էին, հանդիպումները տեղի են ունեցել ֆիզիկական միջավայրում.

  • Նունե Սմբատյան. ռուսերենի մասնագետ
  • Աղավնի Վանյան. մանկավարժ
  • Ռուզան Ասատրյան. լրագրող

Քառօրյա վերապատրաստման ընթացքում սովորեցինք

  • ճիշտ կողմնորոշվել կրթահամալիրի կայքում, գտնել անհրաժեշտ բլոգներ, հոդվածներ, նյութեր, օգտվել Մեդիագրադարանից, և այլն,
  • ստեղծել բլոգ, անհրաժեշտ կարգավորումներ անել, նյութեր հրապարակել, նկար կամ տեսանյութ կցել, կարգավորել բլոգի արտաքին տեսքը, այլ կարևոր բլոգային, հմտություններ…
  • նախագիծ կազմել, նախագծային ուսուցման առանձնահատկությունները:

Նաև քայլեցինք կրթահամալիրի կրթական պարտեզով Մայր դպրոց-Սասնալանջ-Արևելյան դպրոց-Քոլեջ -Գինու և Խաղողի դպրոց երթուղով: Խոսեցինք հեղինակային կրթական ծրագրի առանձնահատկություններից: Սովորեցինք  օգտագործել նաև gmail.com հարթակը, ձայնագրությունների, տեսանյութերի համար նախատեսված այլ հարթակներ:

Բոլոր մասնակիցներն ունեն իրենց բլոգները, տիրապետում են դասավանդողին անհրաժեշտ բլոգային հմտություններին .

Վերապատրաստման վերջին օրը մասնակիցները ներկայացրին նաև իրենց կազմած նախագծերը.

Ռուզան Ասատրյանը Արևելյան դպրոցի նախակրթարանում սկսել է իրականացնել իր նախագծերը, Աղավնին և Նունեն, որպես կամավոր, պատրաստ են իրենց նախագծերով աշխատել հունվարյան ճամբարին Միջին դպրոցում և նախակրթարանում:

Վերապատրաստման ընթացքը լուսաբանվել է մասնակիցների բլոգներում`1, 2, 3: