Նոյեմբերի 17-20-ը կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումն էր: Նախապես հրապարակվել է վերապատրաստման ծրագիրը:

Մասնակիցները չորսն էին, հանդիպումները տեղի են ունեցել ֆիզիկական միջավայրում.

  • Նաիրա Դավթյան. սոցիալական աշխատող
  • Վարդիթեր Խաչատրյան. իրավագետ, թատրոնի ռեժիսոր
  • Անուշ Դավթյան. նկարիչ-դիզայներ
  • Հակոբյան Էվելինա. հոգեբան-մանկավարժ

Քառօրյա վերապատրաստման ընթացքում մասնակիցներին փոխանցվեցին մի շարք հմտություններ, կարողություններ

  • Բլոգային հմտություններ՝ բացել բլոգ, կարգավորել արտաքին տեսքը, ընտրել խրվակներ, գրառումներ կատարել, լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ հրապարակել, այլ կարևոր նրբություններ,
  • Նախագծային հմտություններ՝ ի՞նչ է նախագիծը, ինչպե՞ս նախագիծ կազմել, նախագծային ուսուցման առանձնահատկությունները:

Խոսեցինք նաև հեղինակային կրթական ծրագրից, ծրագրի առանձնահատկություններից, քայլեցինք կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում՝ Մայր դպրոց, Սասնալանջ, Արևելյան դպրոց, Քոլեջ, Գինու և խաղողի դպրոց, ծանոթացանք կրթահամալիրի մեդիամիջավայրին՝ կայքին, մեդիագրադարանին, տնօրենին օրագրին, մանկավարժական ամսագրին, ուսումնական օրացույցին և մի շարք այլ կարևոր հղումների: Սովորեցին օգտագործել gmail.com հարթակը, ձայնագրությունների, տեսանյութերի համար նախատեսված այլ հարթակներ:

Բոլոր մասնակիցներն ունեն իրենց բլոգները, տիրապետում են դասավանդողին անհրաժեշտ բլոգային հմտություններին .

Նաիրա Դավթյանի բլոգ

Վարդիթեր Խաչատրյանի բլոգ

Անուշ Դավթյանի բլոգ

Հակոբյան Էվելինայի բլոգ

Վերապատրաստման վերջին օրը մասնակիցները ներկայացրին նաև իրենց կազմած նախագծերը.

Դավթյան Նաիրա . նախագծերի բաժին

Վարդիթեր Խաչատրյան. նախագծերի բաժին

Անուշ Դավթյան. նախագծերի բաժին

Հակոբյան Էվելինա. նախագծերի բաժին

Չորս մասնակիցներն էլ կրթահամալիրում կամավորական աշխատանք իրականացնելու ցանկություն են հայտնել :

Վերապատրաստման ընթացքը լուսաբանվել է մասնակիցների բլոգներում և վերապատրաստման բլոգում: