42500415_106096446960754_2535121055102533632_nՎերապատրաստումն իրականացվել է ըստ նախապես հրապարակված ծրագրի: Մասնակիցներն ութն էին՝ տաբեր բնույթով և մասնագիտությամբ: Ոմանք արդեն ծանոթ էին կրթահամալիրին. մասնակցել էին վերապատրաստումների, կամավորական աշխատանք էին կատարել, սովորել էին և այլն:

Վերապատրաստման ընթացքում մասնակիցները

  • սովորեցին բլոգավարություն, ունեն բլոգ, կարողանում են նյութեր տեղադրել, վարել,
  • ծանոթացան կրթահամալիրում իրականացվող կրթական ծրագրին, անհատական , հեռավար ուսուցմանը,
  • ծանոթացան նախագծային ուսուցմանը, իմացան ինչ է նախագիծը, կազմեցին իրենց նախագծերը:

Վերապատրաստման ծրագրում ընդգրկված էր նաև հեծանվավարություն և պարուսուցում: Հեծանվավարության պարապմունքները կազմակերպել է Հասմիկ Սիմոնյանը: Պարապմունքների ընթացքում մասնակիցները սովորել են հեծանիվ վարել, մի մասը շատ լավ վարում էր և ավելի է հմտացել: Պարուսուցման պարապմունքներն իրականացրել է Հայարփի Տոնոյանը:

Վերապատրաստվողները ծանոթացան նաև google տարածքին, ռադիոնյութ պատրաստելու, բլոգում տեղադրելու հմտություններին: Հաճելի օրերին էին, որոնք հնարավորություն տվեցին մասնակիցներին սովորել, ընդգրկվել, ներառվել սեբաստացիական միջավայրում, ներկայանալ և ներկայացնել:

Մասնակիցներ

  1. Արաքս Աբգարյան, araqs.abgaryan@mskh.am, 096606076, անգլերենի դասավանդող:
  2. Աննա Թովմասյան, anna.tovmasyan@mail.ru, 094575330, պարուսույց:
  3. Էլմիրա Մարգարյան, em-margaryan@mail.ru, 094311132, դասվարի օգնական:
  4. Ծովիկ Կասսաբյան, dzovinar20@hotmail.com, 093521014, անգլերենի դասավանդող:
  5. Ալիսա Առուստամյան, alisaarustamyan@gmail.com, 077501620, կենսաբան, երկարացված օրվա կազմակերպիչ:
  6. Մարիաննա Գևորգյան, mariannagevorgyan90@mail.ru,  099395655, լոգոպեդ, հատուկ մանկավարժ:
  7. Կարինե Իսոյան, karine.isoyan7@gmail.com, արևելագետ-բանասեր, դիմել է երկարացված օրվա կազմակերպչի աշխատանքի համար:
  8. Գոհար Հարությունյան, harutyunyangohar94@mail.ru, 094 307650, լոգոպեդ, դիմել է դաստիարակի օգնականի աշխատանքի համար:

Բոլոր մասնակիցները տիրապետում են բլոգային հմտություններին և պատրաստ են որպես կամավոր առաջիկայում աշխատել և իրականացնել նախագծեր: Վերապատրաստման վերջին օրը մասնակիցները ծրագրի ղեկավարներին ներկայացրին իրենց նախագծերը, իսկ սեպտեմբերի 21-ին մասնակիցների մի մասը միացավ բարձունքի նվճման նախագծերին: Այդ մասին կարող եք կարդալ իրենց բլոգներում: