20180918_162131Վերապատրաստումը սկսեցինք Մեդիակենտրոնից, որտեղից քայլքով իջանք Հյուսիսային դպրոց, այնուհետև Մայր դպրոց: Հյուսիսային դպրոցում ծանոթացան դպրոց-պարտեզի մոդելին(մեծ մասը դիմել էր կրտսեր դպրոցում աշխատելու համար) , աշնանային լողափին, խոսեցինք և քննարկեցինք կրթահամալիրում իրականացվող ներառական կրթությունը, բաց և թափանցիկ միջավայրը: Վերապատրաստվողների մեծ մասը ծանոթ էր կրթահամալիրին, մասնակցել էին մյուս վերապատրաստումներին կամ կամավորական աշխատանք կատարել:

Արդեն Մայր դպրոցում ներկայացրեցի հեղինակային կրթական ծրագիրը, կրթահամալիրի ուսումնական օրացույցը, կայքը: Մասնակիցներին շատ հետաքրքեց «Դպիր» ամսագիրը: Խոսեցինք բլոգային, նախագծային կրթության մասին, մեդիակրթության ընձեռած հնարավորությունների մասին: Անդրադարձանք նաև էլ. փոստի կիրառմանը և հնարավորություններին:

Վերապատրաստաման մասնակիցները ութն են:

20180918_172924