Վերապատրաստման բովանդակությունը.

  • ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ).
  • նախագծային ուսուցում.

  • ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
  • ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին,ուսումնական օրացույցին,իրականացվող ծեսերին
  • քննարկում-ամփոփում։

Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով:

Աշխատակարգ

Օր առաջին․  մարտի 20

16.00՝ մասնակիցների ընդունելություն Մեդիակենտրոնում։
16.15-16:30`ծանոթացում մասնակիցների հետ, քայլք Մայր դպրոց
16։30-17:00՝ հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝   mskh.am,  Մեդիագրադարան, «Դպիր»կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ
17։00-18.00` ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց: Մասնակիցների ՏՀՏ հմտությունների ստուգում.

  • էլեկտրոնային հասցեների բացում
  • բլոգների գրանցում gmail.com կայքում
  • բլոգների ակտիվացում էլ.հասցեների միջոցով

Օր երկրորդ․ մարտի 21

Վայրը՝ Մայր դպրոցկենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀԵրևան,ՀԱԹ ,Րաֆֆու  57)

15:15-16:00` «Ձոն Տիգրան Հայրապետյանին» համերգ. «Սեբաստիա» համերգասրահ

16:00-16:15՝ շրջայց Մայր դպրոցով

16:15 — 17:30՝ ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց.

  • ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
  • բլոգի արտաքին տեսք
  • բլոգում նյութի տեղադրում (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)
  • բլոգի բաժինների բացում, մենյուների ստեղծում

17:30 – 18:00՝  պարերգերի ուսուցում

 Օր երրորդ․ մարտի 22

Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան,ՀԱԹ ,Րաֆֆու  57)

16։00 — 16։30՝ նախագծային ուսուցումը կրթահամալիրում,  2017-2018-ին իրականացվող նախագծերՈւսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ:

16։30 — 17։45՝ նախագծերի կազմում, քննարկում

17։45 — 18։00՝

  • ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ)
  • անհատական նոթբուք-ներթբուքները ուսումնական գործընթացում. առավելությունների, դժվարությունների ներկայացում

Օր չորրորդ․ մարտի 23

15։15 — 16։00՝ Մեդիաուրբաթ-ընդհանուր պարապմունք

16:00 — 17։00` դպրոցների ղեկավարների մասնակցությամբ բաց պարապմունք՝ վերապատրաստման ամփոփում Ավագ դպրոցի ընթերցասրահում:

17։00 — 18։00՝ պարերգերի ուսուցում