Հրավիրում ենք կրթահամալիր աշխատելու դիմող մասնագետներին, մանկավարժական աշխատանք փնտրողներին, գործընկեր դպրոցների ուսուցիչներին,մասնակցելու մանկավարժական աշխատողների վերապատրաստմանը։

Հայտը կարող եք լրացնել այս հղումով։

Սեպտեմբերի 19-23
Ժամը 15։00-18։00

Վերապատրաստման բովանդակային մոդուլներ.

  • ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ).
  • նախագծային ուսուցում.
  • ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
  • ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին
  • քննարկում-ամփոփում։

Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով կամ վերցնում է կրթահամալիրի գրադարանից։

Օր առաջին. սեպտեմբերի 19, Հյուսիսային դպրոց

15:30 — 16:00 ՝ Մասնակիցների ընդունելություն կրթահամալիրի Մեդիակենտրոնում

16:00՝ քայլք դեպի Հյուսիսային դպրոց (Րաֆֆի 69/1), շրջայց Հյուսիսային դպրոցում

16:15 – 16:30՝ ծանոթացում, գրանցում

16:30 – 18:00՝ Ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց: Մասնակիցների ՏՀՏ հմտությունների ստուգում.

  • էլեկտրոնային հասցեների բացում
  • բլոգների գրանցում wordpress.com կայքում
  • բլոգների ակտիվացում էլ.հասցեների միջոցով
  • ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ

Օր երկրորդ. սեպտեմբերի 20, Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ

15:30 — 17:00՝ Ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց.

  • բլոգի արտաքին տեսք
  • բլոգում նյութի տեղադրում (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)
  • բլոգի բաժինների բացում, մենյուների ստեղծում

17:00 – 18:00՝ Պարերգերի ուսուցում

Օր երրորդ. սեպտեմբերի 22Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ

15։15 – 16:00՝ Մեդիաուրբաթ-ընդհանուր պարապմունք

16:00 — 17:15՝ նախագծային ուսուցումը կրթահամալիրում, նախագծերի կազմում

17:15 – 18:00՝ Պարերգերի ուսուցում

Օր չորրորդ. սեպտեմբերի 23, Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ

10:00 – 11:00՝

  • ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոթբուք-նեթբուք-պլանշետ)
  • անհատական նոթբուք-ներթբուքները ուսումնական գործընթացում. առավելությունների, դժվարությունների ներկայացում
  • Հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ www.mskh.amԿրթահամալիրի օրացույց, Մեդիագրադարան, «Դպիր», ենթակայքեր

11:00 –12:00՝ մասնակիցները ներկայացնում են իրենց բլոգները, կազմած նախագծերը

12:00 – 13:00՝ Պարերգերի ուսուցում