Архив автора: verapatrastumblog

Օր երրորդ. Նախագծային ուսուցում

Վերապատրաստման երրորդ օրն է: Բոլորը ոչ միայն անհատական բլոգեր ունեն, այլ նաև բավական հմուտ կարողանում են բլոգում բաժիններ, օրացույց ստեղծել: Սովորել ենք տեսանյութեր նկարահանել,  youtube-յան էջ ներբեռնել, ապա՝  տեղադրել բլոգում: Անրադարձանք նաև նախագծային ուսուցմանը, քննարկեցինք վերջինիս արդյունավետությունն ու առանձնահատկությունները: «Դպիր» … Читать далее

Рубрика: Առօրյա | Оставить комментарий

Կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների վերապատրաստումը շարունակվում է

Այսօր վերապատրաստման երկրորդ օրն էր: Կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետները «Սեբաստիա» համերգասրահում մասնակցեցին «Համերգ-նորամուտին» և դրական  լիցքերով  անցան բլոգավարության հմտությունների յուրացմանը:Վերապատրաստման ինը մասնակիցներն էլ արդեն անհատական բլոգեր ունեն, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ՝ Նաիրուհի Համբարձումյանի բլոգ Ֆենյա Արսենյանի բլոգ Հակոբյան Մերիի բլոգ … Читать далее

Рубрика: Առօրյա | Оставить комментарий

Մեկնարկեց կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումը

  Այսօր մեկնարկեց կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումը: Վերապատրաստվողները  շրջեցին Հյուսիսային դպրոցում, ծանոթացան հեղինակային կրթական ծրագրի նյութական և մեդիա միջավայրերին: Ուսումնասիրեցին կրթահամալիրի կայքը, ենթակայքերը,«Դպիր» էլեկտրոնային ամսագիրը, Մեդիագրադարանն ու  ուսումնական օրացույցը: Խոսեցինք բլոգավարության, բլոգային ուսուցման առավելությունների և արդյունավետության մասին:    

Рубрика: Առօրյա | Оставить комментарий

Կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստում. փետրվարի 20-ից փետրվարի 23-ը

Վերապատրաստման բովանդակությունը. ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ). նախագծային ուսուցում. ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում. ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին,ուսումնական օրացույցին,իրականացվող ծեսերին քննարկում-ամփոփում։ Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով:

Рубрика: Վերապատրաստման ծրագիր | Оставить комментарий

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Վերապատրաստմանը ներկայացել են 5 մասնագետ, բայց նրանցից մեկն առաջին օրվանից հետո չի եկել: Վերապատրաստումն ընթացել է նախագծի համաձայն: Չորս օրերի ընթացքում վերապատրաստվողները բացել են բլոգներ, դրանք հիմնականում ներկայանալի տեսքի են բերել, հրապարակել են նախագծեր, սովորել են մոնտաժային AVS ծրագիրը ևգրանցվել են Soundcloud.com կայքում, … Читать далее

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն | Оставить комментарий

Օր չորրորդ

Վերապատրաստման վերջին օրն առանձանահատուկ դարձավ, որովհետև վերապատրաստվողները հնարավորություն ունեցան մասնակցելու մեդիաուրբաթին: Շատ տպավորված էին ու ոգևորված:  Աշխատանքային մեր օրը սկսեցինք նախագծերի քննարկումով, որոշ շտկումներ և փոփոխություններ կատարեցինք, աշխատեցինք նաև բլոգների արտաքին տեսքերի վրա՝ դրանք ավելի ներկայանալի դարձնելով:

Рубрика: Առօրյա | Оставить комментарий

Օր երրորդ

Նոյեմբերի 23-ի աշխատանքային օրը ևս անցկացրինք Մայր դպրոցի ընթերցասրահում: Այս անգամ վերապատրաստվողները ներկայացրին ֆլեշմոբի իրենց հորինած առաջադրանքները, դրանք հրապարակեցին բլոգներում, ապա խոսեցինք նախագծային ուսուցման և նախագծերին ներկայացվող պահանջների մասին, համատեղ քննարկման արդյունքնում բոլոր մասնակիցները որոշեցին, թե ինչ նախագծով են ներկայանալու:

Рубрика: Ընդհանուր | Оставить комментарий

Օր երկրորդ

Աշխատանքային երկրորդ օրը սկսեցինք Մայր դպրոցի ընթերցասրահում: Այս անգամ ծանոթացանք միջին և ավագ օղակների նյութական միջավայրին, եղանք բնագիտական լաբորատորիաներում, մարզական ակումբներում: Աշխատանքային հաջորդ փուլում անդրադարձանք բլոգներին՝ աշխատելով դրանց արտաքին տեսքի վրա: Վերապատրաստման մասնակիցներից ոմանք նույնիսկ հասցրին բլոգում հրապարակել իրենց առաջին … Читать далее

Рубрика: Առօրյա | Оставить комментарий

Օր առաջին

Նոյեմբերի 21-ի վերապատրաստման առաջին պարամունքն անցկացրինք Մեդիակենտրոնում: Վերապատրաստվողներին ներկայացվեցին դպրոցի կայքը, ենթակայքերը, Դպիր ամսագիր և էլեկտրոնային մյուս ամսագրերը: Ուսումնասիրեցինք մեդիագրադարանը և մի քանի դասավանդողների բլոգներ:

Рубрика: Ընդհանուր | Оставить комментарий

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում. հաշվետվություն

Կրթահամալիր դիմած մանկավարժական աշխատողների վերապատրաստումն ընթացել է ըստ նախապես հրապարակված ծրագրի: Վերապատրաստվել է երեք մասնագետ` Անի Մարգարյան (դիմահարդար), Տաթև Թանգյան (ֆրանսերենի մասնագետ), Մարինա Սարյան (տեխնոլոգ):

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն | Оставить комментарий