Архив автора: «Իմացումի հրճվանք» ծրագիր

Об авторе «Իմացումի հրճվանք» ծրագիր

«Իմացումի հրճվանք» ծրագիրը իրականացվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում: «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավմանն ուղղված նախագծեր: Ուսումնական օրը ներառում է Ծրագրի 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունք` սահմանված կարգով և ծրագրով: Բոլոր դասընթացները միավորվում են մեկ՝ «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը: Դասընթացների ծրագրերը յուրացնելուն զուգահեռ սովորողը ձեռք է բերում անհրաժեշտ ՏՏ հմտություններ: Թատրոնը ուսուցման միջոց է: Ուսուցման կազմակերպման մեջ սահմանված կարգով կիրառվում են առկա, հեռավար, տնային ուսուցման ձևեր։ Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:

Մուտք կրթահամալիր. քայլ առաջին. ամփոփում

Հունվարի 22-25-ին կրթահամալիրում աշխատել ցանկացող մասնագետների հերթական խմբի վերապատրաստման առաջին փուլն էր: Մասնակիցները ծանոթացան կրթահամալիրի  կառուցվածքին, մանկավարժական մոտեցումներին և սկզբունքներին, հեղինակային կրթական ծրագրերին: Ստեղծեցին անհատական առցանց հարթակներ, այդ թվում՝ բլոգներ, որտեղ տեղադրեցին քառօրյա վերապատրաստման ընթացքում կատարած իրենց աշխատանքները: Մասնակիցների բլոգները՝

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն | Оставить комментарий

Մուտք կրթահամալիր, առաջին քայլ

Հունվարի 22-25 Վերապատրաստման վայրը՝ Մայր դպրոց, ընթերցասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25) Բովանդակությունը Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրերին Նախագծային ուսուցում. նախագծերի մշակում Անհատական, հեռավար ուսուցում. բլոգավարություն, էլ. փոստի ամենօրյա գործածություն Երաժշտական գործունեություն Վերապատրաստվողները ներկայանում են անհատական  նոթբուք-նեթբուքով:

Рубрика: Վերապատրաստման ծրագիր, Ընդհանուր | Оставить комментарий