Архив автора: gohar82

Об авторе gohar82

Սիրում եմ կարդալ, նկարել, լավ և որակյալ երաժշտություն լսել: Հայոց լեզվի և գրականության մասնագետ եմ և աշխատում եմ դպրոցում:

Վերապատրաստման ամփոփում

Կրթահամալիրում աշխատանքի համար դիմած մասնագետների հետ քառօրյա վերապատրաստման արդյունքում բոլորի համար  բացեցինք բլոգներ, նրանցից յուրաքանչյուրը կարգավորումներով ներկայանալի տեսքի բերեց իր բլոգը, տեքստային տարբերակով բլոգում ներկայացավ, անդրադարձան նաև վերապատրաստման լուսաբանմանը, որի մասին բլոգում հրապարակեցին մի քանի նյութ: Սովորեցինք նաև աշխատել ձայնագրությունների … Читать далее

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն, Ընդհանուր | Оставить комментарий

Առաջին երկու օրերի լուսաբանում

Մեդիակենտրոնում աշխատանքի համար դիմած չորս մասնագետների հետ ծանոթանալուց հետո քայլքով գնացինք Հյուսիսային դպրոց: Ճանապարհին վերապատրաստվողներին ներկայացրի կրթահամալիրի կառուցվածքը և ուսուցման հիմանական մեթոդները: Եղանք Հյուսիսային դպրոցում, ծանոթացանք կրտսեր դպրոցների ֆիզիկական միջավայրին և շարունակեցինք մեր ճանապարհը Մայր դպրոց: Մայր դպրոցի ընթերցասրահում վերապատրաստվողներին … Читать далее

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն, Ընդհանուր | Оставить комментарий

Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստում. նոյեմբերի 20-23

Վերապատրաստման վայրը՝ Մայր դպրոց, ընթերցասրահ (Հասցեն՝ ՀԱԹ, Բաբաջանյան 25) Վերապատրաստվողները ներկայանում են անհատական նոթբուք-նեթբուքով, մարզական հագուստով: Բովանդակությունը Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին Նախագծային ուսուցում. նախագծերի պատրաստում, ներկայացում Անհատական, հեռավար ուսուցում, էլ. փոստի կիրառություն Բլոգավարություն. բլոգի բացում, կիրառաում Պարուսուցում … Читать далее

Рубрика: Վերապատրաստման ծրագիր, Ընդհանուր | Оставить комментарий

Օգոստոսի 24

Վերապատրաստման վերջին օրն աշխատանքի համար դիմած մասնագետները ներկայացրին իրենց նախագծերը, որոնք միասին քննարկեցինք՝ միաժամանակ խոսելով նախագծերի ու դրանց ներկայացվող պահանջների մասին: Քննարկմանը ներկա էին նաև դպրոցների ղեկավարները, ովքեր հնարավորություն ունեցան այս պարապմունքի միջոցով ճանաչել վերապատրաստվողներին:

Рубрика: Ընդհանուր | Оставить комментарий

Օգոստոսի 23

Այսօրվա ընթացքում վերանայեցինք բլոգները: Պարզվեց, որ մի խումբ մարդկանց մոտ բլոգը շահագործելու հետ խնդիրներ կան, որոնք փորձեցինք լուծել, դրանից հետո խոսեցինք ձայնագրություններ մոնտաժելու, դրանց ֆորմատը փոխելու, դրանք համացանցում տեղադրելու և բլգում հրապարակելու մասին, վերապատրաստման մասնակիցների համակարգիչներում տեղադրեցինք AVS մոնտաժային ծրագիրը, … Читать далее

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն | Оставить комментарий

Օգոստոսի 22

Աշխատանքային երկրորդ օրը սկսեցինք 9.00-ին Ավագ դպրոցում՝ բլոգներ բացելու աշխատանքով: Աշխատանքի համար դիմած մասնագետների խումբը դադաղ համալրվեց՝ հասնելով 19 հոգու: Թվում էր, թե այդքան մարդու հետ դժվար կլինի աշախտել, իսկ բլոգներ բացել և կարգավորումներ տալն՝ անհնար, բայց ի ուրախություն ինձ … Читать далее

Рубрика: Ընդհանուր | Оставить комментарий

Օգոստոսի 21

Կրթահամալիր աշխատանքի համար դիմած մասնագետների վերապատրաստման առաջին օրը սկսեցինք Մեդիակենտրոնից, որտեղից քայլքով իջանք Մայր դպրոց: Ճանապարհին մասնակիցների հետ խոսեցինք կրթահամալիրի դասավանդման կարևորագույն սկզբունքներից մեկի՝ մարդու (լինի նախակրթարանի սան, դպրոցի սովորող, թե Քոլեջի ուսանող)` իբրև անհատի զարգացման մասին, որը կյանքի տարբեր … Читать далее

Рубрика: Վերապատրաստման հաշվետվություն | Оставить комментарий