
Ապրիլի 19-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մեկնարկեց բլոգային-քառօրյա վերապատրաստման հերթական փուլը: Վերապատրաստման առաջին օրը մասնակիցների թիվը 4-ն էր, երկրորդ օրվանից Արմեն Նահապետյանը չներկայացավ:
Քառօրյա գործունեությունն ընթացավ համապատասխան նախագծի: Չորս օրերի ընթացքում մասնակիցները սովորեցին կիրառել անհատական բլոգները, ծանոթացան կրթահամալիրի մեդիամիջավայրին, ֆիզիկական միջավայրին՝ Մայր դպրոցից քայլելով դեպի Խաղողի և գինու դպրոց: Մասնակցեցին Մեդիաուրբաթ պարապմունքին, ներկայացան իրենց նախագծերով:
Մասնակիցների բլոգները՝ ստորև.
Մասնակիցների նախագծերը ստորև՝ համապատասխան հղումների.
- Ռուզաննա Գրիգորյան
Փոքրիկ հեքիաթասացը՝ դերասան - Արմինե Մանուկյան
Գունեղ քանդակագործություն - Մերի Գարեգինյան
Հիրուր խեդ
Արևելյան դպրոցի ծրագրի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց մանկավարժական աշխատողին վերաբերող կարգերը:
Նաիրա Նիկողոսյանի առաջարկով մասնակիցներն ուսումնասիրելու են կարգերը և անհատական բլոգներում կներկայացնեն պատում-առաջարկներ, կարծիքներ, դիտարկումներ:
Պատումները՝ կցվող .
Վերապատրաստման ամփոփումը՝ համապատասխան ամենօրյա գործունեության
Ծանոթացեք նաև մասնակիցների՝ քառօրյա վերապատրաստման ամփոփումներին.
Կարճ, բայց բովանդակալից շրջայց կրթահամալիրում
Առաջիկա երկու շաբաթների ընթացքում մասնակիցներն իրականացնելու են կամավորական աշխատանք կրթահամալիրի տարբեր օղակներում: Բոլոր մասնակիցներն առաջին անգամ էին կրթահամալիրում և բլոգային վերապատրաստման ընթացքում բացահայտեցին կրթահամալիրն իր մի փոքրիկ մասով: Հատկապես կարևոր էր բլոգների կիրառությունը՝ որպես նոր հարթակ:
Կամավորական աշխատանքի իրականացման ընթացքը հստակեցման փուլում է և կկցվի հաշվետվությանը.
Ռուզաննա Գրիգորյան
Արմինե Մանուկյան
Մերի Գարեգինյան
Կամավորական աշխատանքի իրականացման ընթացք
- Ապրիլի 26-մայիսի 2
Արևելյան դպրոց - Մայիսի 2-6