
Համապատասխան ծրագրի՝ ապրիլի 19-22-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է բլոգային-նախագծային վերապատրաստում:
Մասնակիցներն են.
- Ռուզաննա Գրիգորյան — սովորում է Հյուսիսային համալսարանի Տարրական մանկավարժության բաժնում
նախընտրելի գործունեությունը՝ դասվարի օգնական - Արմինե Մանուկյան— նկարիչ, դիզայներ
նախընտրելի գործունեությունը՝ տեխնոլոգ-դիզայներ - Մերի Գարեգինյան- նախադպրոցական կրթության մանկավարժ
նախընտրելի գործունեությունը՝ պարուսուցում - Նահպետյան Արմեն- կենսաբանության, քիմիայի մասնագետ
նախընտրելի գործունեությունը՝ մասնագիտական դասավանդում
Վերապատրաստման մասնակիցները ծանոթացան կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրի բովանդակությանը, առանձնահատկություններին:
Դիտարկվեց հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ mskh.am, Մեդիագրադարան, «Դպիր», կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ և այլն:
Մասնակիցները ծանոթացան վերապատրաստման ծրագրին, ճշգրտվեցին gmail.com կայքի հասցեները:
Կատարեցինք շրջայց՝ Քանդակների պուրակից դեպի Սարալանջ, այնուհետև՝ Խաղողի և գինու դպրոց: