Կյանքում անընդհատ փոփոխությունները թույլ են տալիս խուսափել լճացումից ու ամենօրյա սարդոստայնից։
Հետաքրքիր աշխատանքի շնորհիվ կարողացա գնահատել կարողություններս, շփվել նոր մարդկանց հետ, ճանաչել ինձ՝ իրենց հետ շփվելիս, ու իրենց՝ ինձ հետ։
Կրթահամալիրային ճամբարներից մեկում էլ ես եմ ծանոթացել աշխատավայրիս հետ։
Իհարկե, աշխատանքային շաբաթը հեշտերից չէր, բայց վստահ ասում եմ, որ ամենահետաքրքիրներից էր։
Մասնակիցների բլոգներում կարող եք տեսնել հետաքրիր նյութեր, ճամբարային պատումներ ու ֆոտոշարքեր, ահա հղումները․
Օր Առաջին։ Ծանոթությունը Հյուսիսում
Օր երկրորդ։ Ինտեգրումը Արևելքում
Օր երրորդ և Չորրորդ։ Բնությունն Արևմուտքում, ջերմությունը Մայր դպրոցում
Օր հինգերորդ։ Տանն ենք՝ Քոլեջում
Մանսակիցները լիովին ծանոթ են կրթահամալիրում գործունեությանը, կարևոր եմ համարում այն, որ արդեն գիտեն բոլոր մասնաշենքերի տեղայնությունը, կայքէջերի հասցեները, կարողանում են հմտորեն վարել բլոգը և չեն վախենում պարելուց ու երգելուց <կես-կատակ, կես- լուրջ>
Մասնակիցների հետ կարող եք ծանոթանալ այստեղ <—
Շնորհակալություն եմ հայտվում բոլոր այն մասնագետներին, դպրոցների ղեկավարներին, ում հետ աշխատեցինք։