
Բովանդակությունը
- Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին
- Էլեկտրոնային փոստի գործածում. հմտություններ
- Նախագծային ուսուցում. նախագծերի մշակում, ներկայացում
- Բլոգավարություն. հմտություններ
Վերապատրաստումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում։
Վերապատրաստվողը վերապատրաստմանը մասնակցում է անհատական համակարգչով (նոթբուք,նեթբուքով)։
Վերապատրաստող մասնագետներ՝ Լուսինե Գասպարյան, Մարիամ Խաչատրյան, Սոնա Փափազյան, Լուսինե Պետրոսյան
Էլ. փոստ՝ lusine-gasparyan@mskh.am, khachatryan.mariam@mskh.am, sona-papazyan@mskh.am, lusine-petrosyan@mskh.am
Ծրագիր
Հունիսի 15, ժամը՝ 16:00-18:00
Հանդիպան վայրը՝ Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)
Վերապատրաստվողներն առաջին հանդիպմանը ներկայանում են որևէ թվային գործիքով՝ հեռախոս, պլանշետ (նոթբուք-նեթբուքների առկայությունը պարտադիր չէ): Բոլոր մասնակիցներն ունենում են անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակ, ախտահանող միջոց:
16:00-16:10` մասնակիցների ընդունում, գրանցում
16:20-17:20՝ հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրի ներկայացում գրադարանում՝
mskh.am, Մեդիագրադարան, «Դպիր», կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ.
gmail.com հասցեների բացում, տվյալների ճշգրտում, ծանոթացում առցանց ուսուցման հարթակին, հանդիպման հարմար հարթակի ընտրություն, գրանցում։
17։20-18։00՝ շրջայց կրթահամալիրի Մայր դպրոցով, քայլք կրթահամալիրի Սասնալանջով, Բաբաջանյան փողոցով, Բախշյանի այգով, Ուսումնական Ագարակով, Արևմտյան դպրոց։
Հեռավար աշխատանք՝ օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Հունիսի 16, ժամը՝ 14:00-16:00, Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ
14:00-15:00՝ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց․
- բլոգների գրանցում wordpress.com կայքում
- բլոգների ակտիվացում էլ. հասցեների միջոցով
- ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
- բլոգի արտաքին տեսք
- բլոգում առաջին նյութի հրապարակում
15:00-16:00` նախագծային ուսուցումը կրթահամալիրում. ուսումնական նախագծերի մշակում
Հեռավար աշխատանք՝ օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Հունիսի 17 , ժամը՝ 14:00-16:00, Մայր դպրոց, «Տիգրան Հայրապետյան» ընթերցասրահ
14։00 — 15։00՝ բլոգավարություն
- անհրաժեշտ խրվակների ավելացում
- բլոգում նյութի տեղադրում (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)
- «Իմ մասին» էջի լրացում
- բլոգի բաժինների բացում
- բլոգներին ներկայացվող պահանջներ
15:00-16:00` նախագծային գործունեություն, նախագծերի պատրաստում, քննարկում, հրապարակում
Հեռավար աշխատանք՝ Օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Հունիսի 18 , ժամը՝ 14:00 — 17:00
14։00՝ ուրբաթ-համերգ
15:00 — 17:00` ուսումնական նախագծերի ներկայացում, քննարկում, ուսուցման գործընթացին օգնող հարթակներ, հետաքրքրող հարցեր, վերապատրաստման ամփոփում
Հեռավար աշխատանք՝ oրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Մանկավարժական ընթերցարան
Օգնող հարթակներ
Հոդվածների ընտրանի
- Նախագծային ուսուցում, այլոց փորձից. Յուրա Գանջալյան
- Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Մարգարիտ Սարգսյան
- Բլոգային ուսուցումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Յուրա Գանջալյան
- Բլոգային ուսուցման առավելությունները. Գոհար Բալջյան
- Ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության ու մասնագիտական զարգացման հայելի. Անահիտ Հարությունյան
- Հեռավար կրթություն և ընտանեկան դպրոց. Ելենա Սարգսյան
- Դասավանդողի ինքնակրթություն. Էմանուել Աղջոյան
- Առցանց հարթակը միավորում է. Մարգարիտ Սարգսյան
Մասնակիցներ՝ 17 հոգի:
Reblogged this on Սոնա Փափազյան Կազմակերպիչ- Հայրենագետի Ուսումնական Բլոգ «ՄԱՍՐԵՆԻ ».
НравитсяНравится