Բլոգային-նախագծային վերապատրաստում. մայիսի 18-21 հաշվետվություն

Վերապատրասման նախագծի հղումն այստեղ։

Ավարտվեց մայիսի  18-21-ը նախատեսված կրթահամալիր դիմած մանագետների քառօրյա վերապատրաստումը: Վերապատրաստման համար դիմել էին 9 հոգի՝ 4-ը Բլեյան ցանցի Սևանի մասնաճյուղում, իսկ 5-ը՝  «Մխիթար Սեբաստացի»   կրթահամալիրում աշխատելու համար:

Մասնակիցների հետ աշխատելը հետաքրքիր էր, քանի որ ունեին  տարբեր մասնագիտություններ, բոլորն էլ պատրասակամ էին նորը սովորելու համար:
Վերապատրաստման առաջին օրը վերապատրաստվողների հետ հանդիպեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում: Գրադարանում էլ կատարեցինք վերապատրաստվողների գրանցումը, ծանոթացանք կրթահամալիրի կայքին, սովորողների և դասավանդողների բլոգներից մի քանիսին, մեդիակրթության կրթահամալիրյան այլընտրանքին, քննարկեցինք առաջիկա անելիքները։  Այնուհետև մասնակիցներից յուրաքանչյուրը  սովորեց բացել Google հաշիվ, որից հետո` բլոգ: Միասին շրջեցինք Ավագ և Միջին դպրոցներով, այցելեցինք Սասնալանջ։  

Վերապատրաստման երկրորդ օրն ամբողջությամբ անց կացրինք Տիգրան Հայրապետյան գրադարանում: Բլոգում բացեցինք անհրաժեշտ խրվակները, սովորեցինք հրապարակումներ կատարել, այն կոկիկ դարձնել, անհրաժեշտ բառերի վրա ակտիվ հղումներ դնել: Լրացրինք նաև «Իմ մասին» բաժինը։

Երրորդ օրը սովորեցինք ձևավորել էջը, ավելացրինք կրթահամալիրի կայքի, ենթակայքերի, գրադարանի և այլ հղումներ: Բլոգները համապատասխանեցրինք ընդհանուր պահանջներին: Նաև սովորել ենք այլ սոցկայքերից նկարներ և հոլովակներ վերբեռնել բլոգ: Ծանոթացանք նախագիծ կազմելու կարգին, քննարկեցինք ՝ ինչ տեսակ նախագիծ ենք պատկերացնում՝ ըստ մասնագիտությունների, նախասիրությունների և որ տարիքային խմբի հետ: Բլոգներում աշխատեցինք նաև նախագծերի կազզման շուրջ:

Չորրորդ օրը սկսեցինք Մայր դպրոցի բակում՝ մեդիաուրբաթի մասնակցությամբ: Միասին նայեցինք նախագծերը, քննարկեցինք, շտկումներ կատարեցինք: Մասնակիցների բլոգներում՝ «վերապատրաստում» բաժնում կարող եք գտնել քառօրյա վերապատրաստման լուսաբանումները, որտեղ նրանք պատմել են նաև քառօրյա վերապատրաստման վերջին օրվա մասին:

Գրիգորյան Արմենուհի(տնտեսագետ-ֆինանսիստ) 
Մուրադյան Լիլիթ(թարգմանություն (գերմաներեն), արխիվավարություն)
Գևորգյան Մարինե(դասվար, հոգեբան)
Մկրտչյան Սիրարփի(պատմաբան)
Ավետիսյան Սոնա(բանասեր)
Գրիգորյան Աստղիկ(դաստիարակ, հոգեբան)
Օհանյան Լուսինե (մաթեմատիկայի դասավանդող)
Բալդրյան Արմինե(գերմաներենի մասնագետ) 
Նախշքարյան Գրետա(դաստիարակ)


Ավարտին, վերապատրաստվողներին ցույց տվեցի կրթահամալիրի դպրոցների ղեկավարների կոնտակների և դպրոցի հասցեների տեղը կայքում, առաջարկեցի որպես կամավոր, մասնակցել որևէ կրթական օղակում առաջիկա շաբաթվա գործունեությանը:

Մասնակիցների նախագծերը՝

Մուրադյան Լիլիթ(թարգմանություն (գերմաներեն) , արխիվավարություն)

Գրիգորյան Արմենուհի(տնտեսագետ-ֆինանսիստ)

Գևորգյան Մարինե(դասվար, հոգեբան)

Մկրտչյան Սիրարփի(պատմաբան)

Ավետիսյան Սոնա(բանասեր)

Գրիգորյան Աստղիկ(դաստիարակ, մանկավարժ-հոգեբան)

Օհանյան Լուսինե(մաթեմատիկայի դասավանդող)

Բալդրյան Արմինե(գերմաներենի մասնագետ)

Նախշքարյան Գրետա(դաստիարակ)

Վերապատրաստող մասնագետ՝ Գրետա Բակունց

Էլ. փոստ՝ g-bakunts@mskh.am

Հեռ. 095940858



Запись опубликована в рубрике Վերապատրաստման հաշվետվություն, Ընդհանուր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s