«Մուտք կրթահամալիր» ճամբարի հաշվետվություն

Լուսանկարը՝ Տաթև Համբարյանի բլոգից

Մարտը 22-26-ի «Մուտք կրթահամալիր»ճամբարն ունեցել է 9 մասնակից, որոնցից մեկը՝ Աննա Վարոսյանը, հայտագրվել և խմբին միացել է մեկ օր ուշացումով։ Բոլորն էլ հետաքրքիր մարդիկ են՝ ամեն մեկն իր տեսակով, մտածելակերպով, էությամբ։

  1. Աննա Վարոսյան (բանասեր)
  2. Սեդա Խաչատրյան (դասվար)
  3. Հեղինե Խալաթյան (հայրենագիտության դասավանդող)
  4. Նարե Արիստակեսյան (անգլերենի դասավանդող)
  5. Գոհար Հովհաննիսյան (դաստիարակ)
  6. Աննա Հարությունյան (դասվար)
  7. Տաթև Համբարյան (լողի մարզիչ)
  8. Արփինե Կիրակոսյան (երաժշտության դաստիարակ)
  9. Սիրանուշ Պետրոսյան (երկարացված օրվա կազմակերպիչ)

Հնգօրյա ճամբարն ունեցել է աշխատանքային հագեցած օրակարգեր։ Մասնակցել ենք մայրենիի, շախմատի, պարի, մարզական, տեխնոլոգիական,  պարապմունքների, կատարել պարտիզապուրակային, խնամքի տարբեր աշխատանքներ՝ շրջակայի խնամք, բույսերի կենդանիների խնամք։ Միասին քայլել ենք, զրուցել, պատմել, քննարկել, փորձել բացահայտել միմյանց։

Տաթև Համբարյանն ունի աշխատանքային երկար փորձ, կրթահամալիրում աշխատել է լողի մարզիչ, հետաքրքիր մարդ է՝ պատրաստակամ, բարեհաճ, օգնող։ Վերադառնում է կրթահամալիր ֆիզարձակուրդից։

Հեղինեն Խալաթյանն արևելագետ է, հետաքրքիր մտածելակերպ ունի, ակտիվ է, կիրթ, դրական էներգիայով լեցուն։

Գոհար Հովհաննիսյանն էությամբ հանգիստ է, ժպտերես, խաղաղ, սիրում է աշխատել երեխաների հետ, պարտաճանաչ է։

Պետրոսյան Սիրանուշը եռանդուն, ակտիվ, աշխատասեր անձնավորություն է։

Արփինե Կիրակոսյանը կրթահամալիր է վերադառնում ֆիզարձակուրդից։ Ժպտերես, պարտաճանաչ մարդ է, հանդարտ է, մեղմ, նվիրված երաժշտությանն ու արվեստին։

Խաչատրյան Սեդան կրթահամալիր է վերադառնում ֆիզարձակուրդից։ Հանդարտ, մեղմ բնավորություն ունի, նախագծեր կազմելու և իրականացնելու համար ունի հետաքրքիր մտքեր, կազմել և իրականացնում է։

Արիստակեսյան Նարեն կենտուրախ, բարի անձնավորություն է, պատրաստակամ է, պրպտող, ձգտում է առավելագույն չափով ամեն ինչ հասցնել փոքրիկի հետ։ Հետաքրքիր մարդ է։

Աննա Հարությունյանը Միջին դպրոցում կազմակերպիչ է աշխատում, մասնագիտությամբ դասվար է, ժպտերես, շփվող, ընկերասեր մարդ է։

Աննան Վարոսյանը բանասեր է։ Փորձում է արագ յուրացնել կրթահամալիրի ծրագրերը։ Հարցաասեր է, պարտաճանաչ, հետևողական։

Բոլորն էլ ունեն բլոգներ, ակտիվ վարում են, ներկայացրել են հնգօրյա հանդիպումների լուսաբանումները ֆոտոշարով, տեսանյութերով, նկարագրությամբ։

Օր առաջին

Հարությունյան Աննա

Պետրոսյան Սիրանուշ

Խաչատրյան Սեդա

Համբարյան Տաթև

Խալաթյան Հեղինե

Հովհաննիսյան Գոհար

Արիստակեսյան Նարե

Կիրակոսյան Արփինե

Օր երկրորդ

Խաչատրյան Սեդա

Հարությունյան Գոհար

Պետրոսյան Սիրանուշ

Արիստակեսյան Նարե

Վարոսյան Աննա

Համբարյան Տաթև

Խալաթյան Հեղինե

Կիրակոսյան Արփինե

Հարությունյան Աննա

Օր երրորդ

Խաչատրյան Սեդա

Վարոսյան Աննա

Խալաթյան Հեղինե

Պետրոսյան Սիրան

Հարությունյան Աննա

Արիստակեսյան Նարե

Համբարյան Տաթև

Հովհաննիսյան Գոհար

Կիրակոսյան Արփինե

Օր չորրորդ

Խաչատրյան Սեդա

Պետրոսյան Սիրան

Վարոսյան Աննա

Արիստակեսյան Նարե

Խալաթյան Հեղինե

Համբարյան Տաթև

Հովհաննիսյան Գոհար

Կիրակոսյան Արփինե

Օր հինգերորդ

Պետրոսյան Սիրան

Հովհաննիսյան Գոհար

Արիստակեսյան Նարե

Վարոսյան Աննա

Խալաթյան Հեղինե

Հարությունյան Աննա

Համակարգող՝ Լիլիթ Սահակյան

էլհասցե՝ Lilit.Sahakyan@mskh.am

 

Запись опубликована в рубрике Մուտքի ճամբար. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s