Բլոգային-նախագծային վերապատրաստում. մարտի 16 — 19 հաշվետվություն

Վերապատրասման նախագծի հղումն այստեղ:

Այսպիսով ավարտեցինք մարտ ամսին նախատեսված կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումը: Վերապատրաստման համար դիմել էին հինգ իրարից ռադիկալ տաբեր մասնագիտություններ ունեցող մարդիկ, ինչն առավել գունեղ դարձրեց վերապատրաստման այս փուլը: Նրանց հետ աշխատելը հետաքրքիր էր, դինամիկ, հենց առաջին օրը բացվեցին բլոգները, կատարվեցին առաջին և երկրորդ օրվա լուսաբանումները:

Երրորդ օրն արդեն ծանոթացել ենք բլոգի այլ հնարավորությունների՝ բառերի վրա ակտիվ հղումներ դնելուն, խրվակներ բացելուն, կրթահամալիրի կայքի, ենթակայքերի, գրադարանի և այլ հղումներ դնելուն, էջը ձևավորելուն և պահանջներին համապատասխանեցնելուն: Նաև սովորել ենք այլ սոցկայքերից նկարներ և հոլովակներ ներբեռնել բլոգ: Ծանոթացանք նախագիծ կազմելու կարգին, քննարկեցինք ՝ ի՞նչ տեսակ նախագիծ ենք պատկերացնում ըստ մասնագիտությունների, նախասիրությունների, ո՞ր տարիքային խմբի հետ: Բլոգներում աշխատեցինք նաև նախագծերի կազզման շուրջ:
Օրվա վերջում՝ վերապատրաստվողների ցանկությամբ, քայլեցինք դեպի Ուսումնական Ագարակ: Լուսաբանումները կարող եք ընթերցել մասնակիցների բլոգներում:

Չորրորդ օրը սկսել ենք Մարմարյա սրահում՝ մեդիաուրբաթի մասնակցությամբ: Վերապատրաստվողները իրենց բլոգներում պատմել են նաև քառօրյա վերապատրաստման վերջին օրվա մասին: Միասին նայել ենք նախագծերը, քննարկել ենք, շտկումներ ենք կատարել: Վերապատրաստվողների բլոգներում՝ վերապատրաստում բաժնում կարող եք գտնել քառօրյա վերապատրաստման լուսաբանումները:
Վերապատրաստվողներին ցույց եմ տվել կրթահամալիրի դպրոցների ղեկավարների կոնտակների և դպրոցի հասցեների տեղը կայքում, ծանոթացրել եմ մարտի 22-26-ի աշխատակարգին, առաջարկել եմ որպես կամավոր մասնակցել որևէ կրթական օղակում առաջիկա շաբաթվա գործունեությանը:


Մասնակիցների նախագծերը՝

Սիրանուշ Պետրոսյան- հատուկ մանկավարժ

Տիգրան Զոհրաբյան- մշակութաբան

Աննա Վարոսյան- բանասեր/հայոց լեզու և գրականություն/

Արմինե Հարությունյան- կենսաբան

Նարե Արիստակեսյան- օտար լեզվի (անգլերեն )դասավանդող

Վերապատրաստող մասնագետ՝ Սոնա Փափազյան,
էլ-փոստ՝ sona-papazyan@mskh.am
հեռ․ 093453609

Запись опубликована в рубрике Վերապատրաստման հաշվետվություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s