Բլոգային-նախագծային վերապատրաստում. փետրվարի 16 — 19. հաշվետվություն

Վերապատրաստման նախագծի հղումը:

585a228a-0081-4ae3-bc9d-aa37dcfec127

Առաջին օրվա լուսաբանում՝

Վերապատրաստման առաջին օրը ներկա էին երեք մասնակից՝ Գոհար Հովհաննիսյանը, Լիլիթ Արզումանյանը և Տաթևիկ Ասլանյանը: Ծանոթացումից և տվյալների գրանցումից հետո, շրջեցինք Մայր դպրոցում, այնուհետև Սասնալանջով, Արևելյան դպրոցով բարձրացանք քոլեջ: Եղանք Գինու-խաղողի դպրոցում:

Շրջայցից հետո ներկայացրեցի հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրերը՝ mskh.amՄեդիագրադարան, «Դպիր»կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ:

Մասնակիցների լուսաբանումները՝

Տաթև Ասլանյան

Գոհար Հովհաննիսյան՝

Փետրվարի տասնվեցին առաջին անգամ եղա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: Մեզ դիմավորեց Լուսինե Գասպարյանը: Ջերմ շփումից հետո, շրջեցինք դպրոցներով, եղանք նաև խաղողի-գինու դպրոցում: Մեր շփումը շարունակվեց քոլեջում, ծանոթացանք mskh կայքին, որը շատ հետաքրքիր էր և ուսուցողական։ Ոգևորությունս շատ մեծ էր՝ տեսնելով կրթօջախում անցկացվող ծիսական, տոնական, ուսուցողական, ճամփորդական նախագծերը։ Ցանկությունս մեծ է ընդգրկվել այս հրաշալի կրթօջախում։

Երկրորդ օրվա լուսաբանում՝

Երկրորդ օրը մեզ միացան նաև Մերի Ամիրխանյանն ու Իրինա Ղուլիջանյանը: Հագեցած աշխատանքային երկու ժամում հասցրեցինք բլոգներ գրանցել wordpress.com կայքում, ակտիվացնել  էլ. հասցեների միջոցով: Ծանոթացանք բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններին, ֆունկցիաներին, կիրառություններին: Ձևավորեցինք բլոգները և հրապարակեցինք առաջին նյութը: Ունեցանք զրույց-քննարկում նախագծային ուսուցման վերաբերյալ:

Մասնակիցների լուսաբանումները՝

Գոհար Հովհաննիսյան

Լիլիթ Արզումանյան

Մերի Ամիրխանյան

Տաթև Ասլանյան

Իրինա Ղուլիջանյան

Վերապատրաստման երրորդ օրը սկսեցինք բլոգների ձևավորման աշխատանքներից. ավելացրեցինք անհրաժեշտ խրվակներ, սովորեցինք բլոգում նյութեր տեղադրել(հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ և այլն): Լրացրեցինք իմ մասին էջը,  բացեցինք անհրաժեշտ բաժիններ: Այնուհետև քննարկեցինք մի քանի նախագիծ, փորձեցինք ներկայացնել դրանք՝ ըստ նախագծի կառուցվածքի: Ունեցանք համագործակցային նախագծի հետաքրիր մտահաղացում, որի շուրջ կաշխատենք ուրբաթ օրը:

Մասնակիցների բլոգները՝

Մերի Ամիրխանյան

Լիլիթ Արզումանյան

Տաթև Ասլանյան

Գոհար Հովհաննիսյան

Իրինա Ղուլիջանյան

Վերապատրաստման վերջին օրը մասնակիցները սկսեցին մեդիաուրբաթ համերգի մասնակցությամբ: Աննուհետև նորից աշխատեցինք բլոգներում, շտկեցինք թերությունները: Հրապարակեցինք նախօրոք քննարկած նախագծերը՝

Մերի Ամիրխանյան՝( համագործակցային նախագիծ)՝ Մարտի ութը կնանց միջազգային օրն է

Իրինա Ղուլիջանյան՝ Վիտրաժե լուսամփոփներ

Կերամիկական խճանկար

Լիլիթ Արզումանյան՝ Արտթերապիա

Տաթև Ասլանյան՝ Հայրենագիտական ճամփորդություն դեպի Օշական

Գոհար Հովհաննիսյան՝ Տնկում ենք ծաղիկներ

Վերապատրաստող՝ Լուսինե Գասպարյան

Запись опубликована в рубрике Վերապատրաստման հաշվետվություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s