Ծանոթություն կրթահամալիրին․ բլոգային-նախագծային ուսուցման հաշվետվություն․ հունվարի 19-22

wp-1611393621115.jpgՀունվարի 19-22-ը կրթահամալիր դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումն էր: Աշխատել ենք նախապես հրապարակված աշխատակարգով։

Առաջին օրը հանդիպեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, այնուհետև Սարալանջով գնացինք  Քոլեջ, եղանք Գինու և խաղողի դպրոցում։ 
Մասնակիցները ծանոթացան կրթահամալիրի  կառուցվածքին, մանկավարժական մոտեցումներին և սկզբունքներին, հեղինակային կրթական ծրագրերին,  մեդիամիջավայրին, կայք-ենթակայքերին, ամսագրերին, բլոգային ուսուցման առանձնահատկություններին, հեղինակային կրթական ծրագրերին, նախագծային ուսուցմանը։ Ստեղծեցին անհատական առցանց հարթակներ՝ gmail.com հարթակում հաշիվ, բլոգներ։  Վերապատրաստման մասնակիցներն իրենց սմաթֆոններում ներբեռնեցին wordpress հավելվածը, սովորեցին այդ հավելվածի օգնությամբ բլոգում նյութ թողարկել և կատարել որոշ փոփոխություններ։ Բլոգներում կատարեցին բոլոր անհրաժեշտ կարգավորումները՝ հայերեն անուն-ազգանուն, բաժինների բացում, դիզայնի ընտրություն, խրվակների ավելացում, նյութերի տեղադրման հմտություններ։ Ինչպես նաև, ծանոթացան նախագծային ուսուցման առանձնահատկություններին, կազմեցին ու բլոգներում հրապարակեցին նախագծերը։ 

Աշխատանքի դիմած մասնագետների բլոգները․

Մերի Անդրեասյան՝ նկարիչ, իլյուստրատոր

Լիանա Ղաբուզյան՝ ռուսաց լեզվի և գրականության մասնագետ

Լուսինե Փաթյան՝ աշխարհագրության մասնագետ

Կարապետ Դանիելյան՝ բազմականալ էլեկտրոկապի ինժեներ

Լուսինե Ասատրյան՝ երաժիշտ (վոկալիստ)

Անահիտ Ադամյան՝ նկարիչ մանկավարժ

Վարդուհի Նաջարյան՝ ծրագրավորող

Մանե Եղինյան՝ լոգոպեդ

Հունվարի 22-ի ամփոփմանը մասնակցում էր Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար Նաիրա Նիկողոսյանը։ Մասնակիցները ներկայացան, ներկայացրին իրենց բլոգներն ու կազմած նախագծերը, պատասխանեցին հարցերին։

 

 

Запись опубликована в рубрике Ընդհանուր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s