«Մուտք կրթահամալիր», առաջին քայլ, «Բլոգային-նախագծային ուսուցում». նոյեմբերյան քառօրյա վերապատրաստման ամփոփում

69538290_484231165466419_7645947715741810688_nՆոյեմբերի 19-22-ը կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումն էր։

Աշխատանքի դիմած մասնագետներն էին․

  1. Մարիամ Թովմասյան՝ նկարիչ, մոդելավորող
  2. Լիանա Ռոզիկյան՝ աստվածաբան
  3. Նադեժդա Կուրղինյան՝ մանկավարժ-հոգեբան
  4. Սուսաննա Չալիկյան՝ մանկավարժ-հոգեբան
  5. Արևիկ Հովեյան՝ մանկավարժ-հոգեբան
  6. Լուսինե Լալազարյան՝ ռուսերեն

Մասնակիցներից Լուսինե Լալազարյանը վերապատրաստմանը մասնակցում էր հեռավար։

Մասնակիցներին ներկայացվեցին կրթահամալիրի մեդիամիջավայրը, կայք-ենթակայքերը, ամսագրերը, բլոգային ուսուցման առանձնահատկությունները, հեղինակային կրթական ծրագրերը, նախագծային ուսուցմումը։

Մասնակիցները բացեցին էլեկտրոնային հասցեներ gmail փոստային համակարգում, սովորեցին ուղարկել նամակներ, պատասխանել ստացված նամակներին։

Բացեցին բլոգներ, կատարեցին բոլոր անհրաժեշտ կարգավորումները՝ հայերեն անուն-ազգանուններ, բաժինների բացում, դիզայի ընտրություն, խրվակների ավելացում, նյութերի տեղադրման հմտություններ։ Բլոգները համապատասխանեցրեցինք բլոգներին ներկայացվող պահանջներին։

Մասնակիցների հետ քննարկեցինք նախագծերի կառուցվածքը, դրանց ընձեռած հնարավորությունները։ Կազմեցինք նախագծեր և տեղադրեցինք բլոգներում։

Վերապատրաստման վերջին օրը մասնակիցները ներկայացան կրթահամալիրի դպրոցների ծրագրերի ղեկավարներին, ներկայացրեցին իրենց նախագծերը։

Մասնակիցների բլոգները․

Запись опубликована в рубрике Վերապատրաստման հաշվետվություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s