Հուլիսի 16-19-ը կրթահամալիր աշխատանքի դիմած մասնագետների քառօրյա վերապատրաստումն էր։
Աշխատանքի դիմած մասնագետներն էին․
- Կարինե Ղալթաղչյան` երաժիշտ, թավջութակահար
- Տաթևիկ Հովհաննիսյան՝ աշխարհագրագետ, բնապահպանության և բնօգտագործման մասնագետ
- Տաթևիկ Թովմասյան՝ մանկավարժ սոցիոլոգ
- Արմինե Մովսիսյան՝ բանասեր, գրականագետ
- Մարիամ Խաչատրյան՝ դասվար
- Օֆելյա Խաչատրյան՝ պատմաբան
- Անի Մարտիրոսյան՝ բուժքույր
- Լուսինե Տոնոյան՝ սոցիալական մանկավարժ
- Քաղցրիկ Սարգսյան՝ հոգեբան
- Արմենուհի Ամիրյան՝ պատմաբան
- Եվգինե Մարտիրոսյան՝ նկարիչ
- Մադլենա Թերզյան՝ մասսայական հանդիսությունների ռեժիսոր, կար ու ձևի մասնագետ
- Տարոն Գևորգյան՝ պարենային ապրանքների ապրանքագետ, ազգագրական պարի մասնագետ
- Հասմիկ Իսրայելյան՝ մաթեմատիկ, ազգագրագետ
- Ալլա Մնացականյան՝ բանասեր
Օր առաջին․
- մասնակիցները ծանոթացան կրթահամալիրի մեդիամիջավայրի, կայք-ենթակայքերի, ամսագրերի, բլոգային ուսուցման առանձնահատկությունների, հեղինակային կրթական ծրագրերի, նախագծային ուսուցման հետ։
- այն մասնակիցների համար, ովքեր չունեին չունեին էլեկտրոնային հասցեներ, բացեցինք էլ․հասցեներ gmail փոստային համակարգում։ Սովորեցիք ուղարկել նամակներ, պատասխանել ստացված նամակներին։
- բացեցին բլոգներ wordpress պլատֆորմում, ակտիվացրեցին բլոգները էլ․հասցեների օգնությամբ, սովորեցին նյութեր տեղադրել՝ հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն
Օր երկրորդ
- մասնակիցները բլոգներում կատարեցին բոլոր անհրաժեշտ կարգավորումները՝ հայերեն անուն-ազգանուններ, բաժինների բացում, դիզայի ընտրություն, խրվակների ավելացում
- բլոգները համապատասխանեցրեցինք բլոգներին ներկայացվող պահանջներին
- քննարկեցինք նախագծերին ներկայացվող պահանջները, ուսումնասիրեցինք կրթահամալիրում իրականացված մի քանի նախագծեր
Օր երրորդ
- մասնակիցները ներկայացրեցին իրենց ընտրած նախագծերը, քննարկեցինք, կատարեցինք անհրաժեշտ շտկումներ
- նախագծերը տեղադրեցին բլոգներում
- մասնակցեցինք «Հանդիպում ենք փառատոնային խաչմերուկում» քանդակագործության փառատոնի փակմանը
Օր չորրորդ
- վերապատրաստման մասնակիցները ներկայացան կրթահամալիրի դպրոցների ծրագրերի ղեկավարներին, կրթահամալիրի տնօրենին
- ներկայացրեցին իրենց նախագծերը
- պայմանավորվեցին հաջորդ փուլի համար
Մասնակիցների բլոգները․