Վերապատրաստման վայրը՝ Մայր դպրոց, ընթերցասրահ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25)
Բովանդակությունը
- Ծանոթացում կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային հեղինակային կրթական ծրագրին
- Նախագծային ուսուցում. նախագծերի մշակում, ներկայացում
- Անհատական, հեռավար ուսուցում, էլ. փոստի ամենօրյա գործածություն
- Բլոգավարություն
- Պարերգերի ուսուցում
Վերապատրաստվողները ներկայանում են անհատական նոթբուք-նեթբուքով:
Աշխատակարգ
Հուլիսի 16, ժամը 10։00 — 12։00
10.00 — 10։05՝ մասնակիցների ընդունելություն, գրանցում կրթահամալիրի Կենտրոնում (հասցե` Րաֆֆու 57):
10.05 — 10։15՝ ծանոթացում մասնակիցների հետ: Քայլք Կենտրոն-Հյուսիսային դպրոց-Մայր դպրոց երթուղով:
10.15 — 10։45՝ հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրի ներկայացում ընթերցասրահում՝ mskh.am, Մեդիագրադարան, «Դպիր», կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ.
10։45 — 12:00՝ ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց․
- Ծանոթացում Google առցանց հարթակի հետ, էլեկտրոնային հասցեների բացում gmail.com համակարգում.
- բլոգների գրանցում wordpress.com կայքում
- բլոգների ակտիվացում էլ.հասցեների միջոցով
- Նյութի տեղադրում բլոգում
- բլոգում նյութի տեղադրում (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)
Հեռավար աշխատանք՝ օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Հուլիսի 17, ժամը 10։00 — 12։00 Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան, ՀԱԹ, Ա․ Բաբաջանյան 25)
10:00 — 11:00՝ բլոգավարություն․
- ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
- բլոգի արտաքին տեսք
- անհրաժեշտ խրվակների ավելացում
- Իմ մասին էջի լրացնում
- բլոգի բաժինների բացում
11։00 — 11։45՝ նախագծային ուսուցումը կրթահամալիրում. ուսումնական նախագծերի մշակում
11.45 — 12:00`անձնական տվյալների լրացում այս ձևաթղթում: Օրվա ամփոփում:
Հեռավար աշխատանք՝ օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Հուլիսի 18, ժամը 10։00 — 12։00 Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան, ՀԱԹ, Ա․ Բաբաջանյան 25)
10։00 — 10։30՝ բլոգների ձևավորում, կառուցվածք, համապատասխանեցում պահանջներին
10:30 — 11։00՝ մշակած նախագծերի քննարկում, տեղադրում բլոգներում
11։00՝ Հանդիպում ենք փառատոնային խաչմերուկում
Հեռավար աշխատանք՝ Օրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Հուլիսի 19, ժամը 10։00 — 12։00 Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան, ՀԱԹ, Ա․ Բաբաջանյան 25)
10:00 — 11։30՝ ուսումնական նախագծերի ներկայացում, քննարկում կենտրոնական ընթերցասրահում։
11:30 — 12։00՝ Ուսուցման գործընթացին օգնող հարթակներ, հետաքրքրող հարցեր, վերապատրաստման ամփոփում
Հեռավար աշխատանք՝ oրվա լուսաբանումը պատումի, ֆոտոշարի, ձայնագրությունների տեսքով:
Մանկավարժական ընթերցարան