«Մուտք կրթահամալիր» մանկավարժության ճամբար. հաշվետվություն

45041837_588558241562683_5911896442833731584_nՀոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2-ը կրթահամալիրի մուտքի ճամբարին մասնակցում էին ութ տարբեր հետաքրքիր մասնագետներ, ովքեր ցանկություն ունեն կրթահամալիրում աշխատելու: Խմբում կային ոչ միայն քառօրյա վերապատրաստումն անցած մասնագետներ, այլ նաև բլոգային-նախագծային ուսուցման ոլորտում իրենց առաջին քայլն անող մարդիկ: «Բարեկամություն» ճամբարին հայտագրված պարուսույց Մելինե Հարությունյանը նույնպես միացել էր մեր խմբին: Մասնակիցների գործունեությունը կազմակերպվում էր ըստ նախապես հրապարակված ճամբարի բովանդակությանը համապատասխան: Մասնակիցները յուրացրեցին բլոգային-նախագծային ուսուցման առանձնահատկությունները, ծանոթացան հեղինակային կրթական ծրագրի մոտեցումներին, կատարեցին հետազոտական աշխատանքներ: Բոլոր մասնակիցներն ունեն բլոգներ, կարողանում են նյութեր հրապարակել, ներկայացված են ճամբարային օրերի նրանց օրապատումները, կատարած ուսումնասիրությունները, կազմած նախագծերը: 

Այս չորս օրերի ընթացքում մասնակիցները մեկական օր են անցկացրել կրթահամալիրի արևմուտքում, հարավում, արևելքում, իսկ յուրաքանչյուր օրը եզրափակել են Մայր դպրոցում: Հնարավորություն են ունեցել ծանոթանալու կրթահամալիրի դպրոցներին, մասնակցել են ուսուցիչների ճամբարային գործունեությանը:

«Ուսումնական Ագարակ» նախագծի ընթացքում Էդմոն Փաշինյանը ծանոթացրել է կենդանիների, մասնավորապես, ձիերի խնամքի կանոնների հետ, որից հետո մասնակիցները մեծ ոգևորությամբ խնամել են Ջենի ձիուն:

Երաժշտության մասնագետներ Մարիամ Մնացականյանի ու Աննա Երիցյանի հետ սովորել ու յուրացրել են հարիսայի ծեսի պարերգերը:

Տեխնոլոգ Արև Բալջյանի հետ մասնակցել են բակի բարեկարգման, միջավայրի բարելավման (ներկել են աթոռները), պարտիզապուրակային աշխատանքներին:

Ներառական կրթության առանձնահատկությունները քննարկել են սոցիոլոգ Լուսինե Ալեքսանյանի հետ, մասնակցել են նախագծային մասնախմբերի սեմինար-պարապմունքներին:

Մարզական բաղադրիչը իր մեջ ներառել է նետաձգության՝ մարզիչ՝ Գևորգ Հազարումյան, ու հեծանվավարության՝ մարզիչ՝ Նաիրա Հարությունյան, պարապմունքներ: Բոլոր մասնակիցները կարողանում են հեծանիվ վարել:

Ճամբարային ուրբաթն ու շաբաթը նշանավոր են ճամփորդական նախագծերով՝ դեպի Շատին ուխտագնացությամբ ու Արտաբույնքի ձորով-Հորբատեղով-Սալիով-Քարագլուխ ճամփորդությամբ:

Մասնակիցների ճամփորդական պատումները՝ այստեղ:

Մասնակիցների բլոգներն են՝

  1. Հայկ Մահտեսյան, պատմաբան
  2. Արշակ Մարտիրոսյան, մաթեմատիկայի մասնագետ
  3. Արաքս Աբգարյան, անգլերենի մասնագետ
  4. Էլմիրա Մարգարյան, հոգեբան-արատաբան
  5. Վիկտորյա Խաչատրյան, լրագրող-բանասեր
  6. Զարինե Փանյան, մաթեմատիկայի մասնագետ
  7. Մելինե Հարությունյան, պարուսույց
  8. Սեդա Սարգսյան, մանկավարժ-հոգեբան

 

 

Запись опубликована в рубрике Վերապատրաստման հաշվետվություն, Ընդհանուր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s