Վերապատրաստման բովանդակությունը.
- ուսուցման անհատականացում (անհատական ուսումնական պլան, ուսումնական բլոգ, անհատական նոութբուք-նեթբուք-պլանշետ).
- նախագծային ուսուցում.
- ուսուցման կազմակերպում ամբողջական ներառական միջավայրում.
- ծանոթություն կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրին,ուսումնական օրացույցին,իրականացվող ծեսերին
- քննարկում-ամփոփում։
Մասնակիցը վերապատրաստման ներկայանում է իր անհատական նոթբուք-նեթբուքով:
Աշխատակարգ․
Օր առաջին
16.00՝ մասնակիցների ընդունելություն Մեդիակենտրոնում։
16.15-16:30`ծանոթացում մասնակիցների հետ, քայլք Մայր դպրոց
16։30-17:00՝ հեղինակային կրթական ծրագրի մեդիամիջավայրը՝ mskh.am, Մեդիագրադարան, «Դպիր», կրթահամալիրի դասավանդողների, սովորողների ուսումնական բլոգներ
17։00-17.30` ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց: Նախագծային ուսուցումը կրթահամալիրում։ Անհատական նոթբուք-նեթբուք։ Նախագծերի կազմում։
17:30-18:00` պարերգերի ուսուցում
Օր երկրորդ
Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան,ՀԱԹ ,Րաֆֆու 57)
16։00-17։00՝ նախագծային ուսուցումը կրթահամալիրում, 2017-2018-ին իրականացվող նախագծեր, Ուսումնական նախագծի մշակման և իրականացման կարգ: Նախագծերի կազմում։
17:00-18:00`ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց․
- էլեկտրոնային հասցեների բացում gmail.com համակարգում
- բլոգների գրանցում wordpress.com կայքում
- բլոգների ակտիվացում էլ.հասցեների միջոցով
- ծանոթացում բլոգների աշխատասեղանին. dashboard-ի բաժիններ, ֆունկցիաներ, կիրառություններ
Օր երրորդ
Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան,ՀԱԹ ,Րաֆֆու 57)
16։00-17։00՝ ուսուցման անհատականացում․ ուսումնական բլոգը որպես ուսուցման արդյունավետ կազմակերպման միջոց.
- բլոգի արտաքին տեսք
- բլոգում նյութի տեղադրում (հղումներ, կցվող ֆայլեր, կցանկարներ, յութուբյան հղումներ, embed կոդեր և այլն)
- բլոգի բաժինների բացում, մենյուների ստեղծում
- նախագծերի տեղադրում բլոգներում
17։00-17։15՝ քայլք դեպի Քոլեջ
17։15-18։00՝ պարտեզապուրակային գործունեություն Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում
Օր չորրորդ
Վայրը՝ Մայր դպրոց, կենտրոնական ընթերցասրահ (հասցե՝ ՀՀ, Երևան,ՀԱԹ ,Րաֆֆու 57)
15։15-16։00՝ մեդիաուրբաթ համերգ
16։00-17։00՝ դպրոցների ղեկավարների մասնակցությամբ բաց պարապմունք՝ վերապատրաստման ամփոփում Ավագ դպրոցի ընթերցասրահում:
17։00-18։00՝ մարզական պարապմունքներ