Կրթահամալիր դիմած մասնագետների վերապատրաստման ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

dav

Վերապատրաստմանը ներկայացել են 5 մասնագետ, բայց նրանցից մեկն առաջին օրվանից հետո չի եկել: Վերապատրաստումն ընթացել է նախագծի համաձայն: Չորս օրերի ընթացքում վերապատրաստվողները բացել են բլոգներ, դրանք հիմնականում ներկայանալի տեսքի են բերել, հրապարակել են նախագծեր, սովորել են մոնտաժային AVS ծրագիրը ևգրանցվել են Soundcloud.com կայքում, սովորել են ձայնագրության ֆորմատը փոխել, ձայնագրությունը ներբեռնել համապատասխան կայքում և տեղադրել բլոգում:

 Վերապատրաստվողների բլոգները և բնութագրերը

Տաթև Սահակյան-(քաղաքագետ, դիմել է դաստիարակի աշխատանքի համար) Տաթևը կրթահամալիրի շրջանավարտ է, նշանավոր Սահակյան Նարեկի քույրիկը: Անհրաժեշտ մեդիագործիքներին, կրթահամալիրում իրականացվող ծրագրերին ծանոթ է, ակտիվ, պատասխանատու, ճշտապահ, աշխատասեր աղջիկ է: Սաների կամ սովորողների հետ աշխատելու մեծ հավես ունի: Առաջարկում եմ Տաթևին հնարավորություն տալ դրսևորվելու և մասնագիտական փորձառության կանչել որևէ կրտսեր դպրոց:

Ռոզա Ղազարյան-(հոգեբան) Ռոզան երիտասարդ, հավեսով, հետաքրքիր մտքերով հոգեբանի լավ օրինակ է: Աշխատում է իր վրա, փորձում է շարունակ կատարելագործել մասնագիտական հմտությունները: Մեդիայում դժվարություններ չունի, արագ կողմնորոշվում է և մատուցված նյութը յուրացնում: Պատասխանատու է, ճշտապահ ու հետևողական: Առաջարկում եմ Ռոզային ևս մասնագիտական փորձառություն անցնելու հնարավորություն տալ:

Տատյանա Ավետիսյան— (դերասանուհի, ցանկանում է թատերական խմբակ ունենալ) Տատյանան դերասանուհի է՝ մասնագիտությանը բնորոշ առանձնահատկություններով: Տրամադրության մարդ է, եթերային, հաճելի զրուցակից է (տունդարձի ճանապարհին զրուցել ենք) ու հետաքրքիր մարդ: Մեդիաբնագավառում շատ թույլ են կարողությունները, այս ասպարեզում դժվար է կողմնորոշվում: Մասնագիտական որակների մասին կարծիք հայտնել չեմ կարող: Վստահ չեմ, թե կկարողանա աշխատել մեր կրթահամալիրում, բայց կարծում եմ, որ փորձառություն անցնելու հնարավորություն կարելի է տալ:

Լարիսա Ասիլյան -(գերմաներենի մասնագետ, ցանկանում է  դասավանդել գերմաներեն) Լարիսան շատ ակտիվ, ինքնավստահ, մեդիահնարամիտ  (բլոգում այնպիսի էջեր ու բաժիններ էր գտնում, բացում, որոնք ինձ համար էլ էին անծանոթ) աղջիկ է: Իմ կարծիքով մի քիչ անպատասխանատու է, որովհետև բոլոր հանդիպումներին եկել է ուշացումներով, իսկ վերջին հանդիպմանը չի եկել ու այդ մասին չի զգուշացրել: Որքան կարողացել եմ հասկանալ, շատ է սիրում գերմաներենը և ոգևորված է դրանով: Վստահ չեմ, բայց գուցե հավեսով աշխատի կրթահամալիրում, փորձառություն ստանալու հնարավորություն կարելի է տալ:

Ելենա Ղուլոյան- միայն առաջին օրն եմ տեսել, կարծիք հայտնել չեմ կարող:

 

Реклама
Запись опубликована в рубрике Վերապատրաստման հաշվետվություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

w

Connecting to %s