ՔԱՌՕՐՅԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ… (18/07/2017 – 21/07/2017)

Ամփոփում է Ալինա Խլղաթյանը

Բարի օր, Ձեզ եմ ներկայացնում “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրում անցկացված մանկավարժների վերապատրաստման քառօրյա դասընթացից ստացածս տպավորություններն ու սեփական փորձը:

Հետաքրքիր, ջերմ, անմիջական մթնոլորտ՝ թաթախված ազատությամբ և աշխույժ փոքրիկների անմեղ ու մանկական ժպիտով: Ի՞նչը կարող է երջանկություն պատճառել, եթե ոչ այս փոքրիկների աղմուկը, նրանց անհոգ ճամբարային կյանքը: Ակամա սկսում ես վերհիշել Քո իսկ մանկությունը, մտովի թռիչք կատարում դեպի ոչ վաղ անցյալ, հիշում մանկավարժներին, ովքեր կրթել ու դաստիարակել են Քեզ… Իսկ այժմ Դու ես Քեզ պատրաստում այդ գործի նվիրյալը դառնալուն… Առանց երկար ու ձիգ մտորելու, վստահությամբ  կարող եմ ասել՝ “չկա ավելի բարդ, ծանր, պատասխանատու և միևնույն պահին գեղղեցիկ բան, քան մանկավարժ լինելը…”:

Վերապատրաստման այս չորս օրվա ընթացքում, փոքրիկներին այդքան մոտ գտնվելով և տեսնելով նրանց կրթող մանկավարժների աշխատանքը՝  առավել հստակ սկսեցի պատկերացնել սեփական անելիքներս որպես մանկավարժ: Այս դասընթացների շնորհիվ կրթական-ուսուցողական նախագիծ ստեղծելու հնարավորություն ունեցա նաև, ինչը հիանալի միջոց ծառայեց մտքերս և հետագա անելիքներս ազատորեն վերարտադրելու համար: Նախագծին ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ “Հեղինակային նախագծեր” բաժնում: Այս ընթացքում նաև ձեռք բերեցի բլոգավարության հմտություններ, ինչի շնորհիվ այժմ գրառումներս կատարում եմ  սեփական բլոգում…

Այսքանով ավարտում եմ՝ մաղթելով Ձեզ ստեղծարար մտքեր և դրանք դրսևորելու բազմաթիվ ոլորտներ…

Շնորհակալություն… maxresdefault

Աղբյուրը՝ Ալինա Խլղաթյանի բլոգ

Запись опубликована в рубрике Առօրյա, Ընդհանուր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s