Կամավորական աշխատանքը հաճույք է նման միջավայրում

Պատմում է Լիլի Հայկազունին

Վերջերս հնարավորություն ունեցա կամավորական աշխատանք իրականացնել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր՝ մի կրթական հարթակ, որը հնարավորություն է տալիս ստեղծագործել և մտահղացումներդ անկաշկանդ ներկայացնել ու իրականացնել: Մասնավորապես կամավորական աշխատանք իրականացրել եմ Հարավային դպրոցում, որի անձնակազմը ինձ ջերմ ընդունեց և աջակցեց իմ գործնական գիտելիքների հարստացման հարցում: Կարինե Բաբուջյանի դասարանում որոշ դասաժամեր անցկացնելով ծանոթացա դպրոցի առօրյաին և ձեռք բերեցի մի շարք հմտություններ: Երեխաների հետ սովորում էինք անգլերեն երգերի, պարերի և խաղերի միջոցով:
Այնուհետև մասնակցեցի մանկավարժական նորարարության բաց ճամբարին, որից կրկին լավ տպավորություններ ստացա: Շրջայց կրթահամալիրի տնօրեն տիար Բլեյանի հետ, պարերգերի ուսուցում, բլոգային և նախագծային ուսուցման մասին տեղեկություններ, բարեհամբույր ջոկատավարներ, նոր ծանոթություններ ու վկայականների հանձնում. ահա այսպիսի հետաքրքիր եռօրյա ճամբար:

     «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Հարավային դպրոցի ամառային ճամբարի առօրյան էլ պակաս հետաքրքիր չի անցնում: Այստեղ նկարում ենք, խաղում և միաժամանակ սովորում, հեծանիվ վարում և զրուցում: Իսկ ահա ամռան տապի դեմ ընտրել ենք ամենալավ միջոցը`  լողալ, լողալ և կրկին լողալ:

Աղբյուրը՝ Լիլիթ Հայկազունի բլոգ։

Запись опубликована в рубрике Առօրյա, Ընդհանուր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s