Բարի գալուստ իմ երևակայություն․․․

Բարի գալուստ իմ երևակայություն․․․․․

Այլ բան էի ուզում գրել օրվա ամփոփման համար, բայց այս վերնագիրն ինձ նույնպես տարավ անսպառ երևակայությունով ու գույներով հարուստ իրականություն, որն   ինձ էլ ներշնչեց և հնարավորություն   տվեց այս անգամ ամփոփումն այլ ձևով գրել․․․․

Օրվա խոստումնալից սկիզբ, հանդիպում մեդիակենտրոնում  մի խումբ հետաքրքիր, տարբեր ու ինքնատիպ մարդկանց հետ, ովքեր ունեին մեծ ցանկություն ծանոթանալու, իմանալու ու իրենց միջով անցկացնելու կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժությունը։ Գտնելու և ստեղծելու իրենց իսկ երևակայության անսպառ  մոլորակը։

Ահա,  թե ինչպես սկսվեց իմ օրը․․․

Իսկ ավարտին, երբ փորձում էի ամփոփել օրս ու տպավորություներս տալ բլոգիս, որոշեցի ընթերցել ու ուսումնասիրել իրենց օրվա գրերը այսօրվա մեր հանդիպման մասին ու ահա առաջին ընթերցումը, որտեղ իմ առջև բացվում է Աննա Անղալատյանի երևակայական ու արդեն իրական աշխարհը։ Անհամբերությամբ ընթերցեցի ու էլ ավելի անհամբեր սկսեցի ընթերցել մյուսների գրառումները։ Մեկը մյուսից ինքնատիպ, հետաքրքիր ինքնաբուխ գրառումներ, տպավորություներ, ներկայացված կարճ ու խորը։
Շնորհակալ եմ․․․

«Ողջու՜յն:
Ձեզ հետ կիսվում է Աննան, ում ականջներում միշտ երաժշտություն է հնչում , և ով գտնվում է դրական էներգիայով լի մի միջավայրում:
Եթե առաջին օրը այսքան լավն է, պատկերացնում եմ, թե որքան կերկարի իմ կյանքը հաջորդ երեք օրվանից հետո: Կոշտ սահմաններից դուրս ու գունավոր շատ երևույթներ նկատելուց հետո առաջին հարցը, որը կարող էր առաջանալ, սա էր՝ տեսնես այստեղ դասերից փախնու՞մ են: Կարծում եմ, որ ոչ:
Իսկ ընթացքում մի պահ ինձ հարցրի՝ հնարավո՞ր է երգել ջրի տակ…Ամեն դեպքում, արժի սկսել գոնե շնչելուց:
Մինչ վաղը։»

Մինչ վաղը Աննա, ես նույնպես մեծ անհամբերությամբ սպասում եմ ձեզանից յուրաքանչյուրի հետ հանդիպմանը։ Քո գրով սկսվող ու մյուսներով շարունակվող օրվա տպավորիչ ավարտն ինձ մեծ լիցքեր տվեց։

Վերջում պարզապես ուզում եմ տեղեկացնել, որ այսօր կրթահամալիրում  մեկնարկեց Մանկավարժական աշխատողների քառօրյա վերապատրաստման հերթական փուլը։

Իսկ այստեղ կարող եք տեսնել նրանցից յուրաքանչյուրի օրվա գիրը, որն թողել են իրենց նորաստեղծ մեդիամիջավայրում։

Լիլիթ Հայկազունի

Մարիամ Մագդեսյան

Մարինե Մխիթարյան

Աննա Անղալատյան

Արուսյակ Մագոյան

Ալինա Խլղաթյան

Նաիրա Հարությունյան

Սոնա Ավշարյան

Անուշ Հակոբյան

 

Это слайд-шоу требует JavaScript.

Запись опубликована в рубрике Առօրյա, Ընդհանուր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s