Մայիսի 16-ին սկսվեց վերապատրաստման հերթական դասընթացը: Վերապատրաստման դիմած թվով չորս մասնագետի հետ առաջին հանդիպումը տեղի ունեցավ Հյուսիսային դպրոցում:

Համաձայն նախօրոք հրապարակված ծրագրի՝ ներկայացվեց կրթահամալիրի կայքը՝ ենթակայքերով, բլոգներով, օրացույցով, մեդիագրադարանով:

Ընթացքում մասնակիցները ակտիվ հարցեր էին տալիս, ստանում սպառիչ պատասխաններ:

Կայքի քարտեզին ծանոթանալուց հետո սկսվեց ավելի գործնական փուլը:

Յուրաքանչյուրն իր անհատական թվային գործիքով բացեց gmail հասցե, հերթով անդրադարձանք այդ մեդիա-տարածքի հնարավորություններին, կարևոր ֆունկցիաների կիրառմանը ուսումնական գործընթացում:

Հանդիպումն ավարտվեց քայլքով դեպի Մայր դպրոց, որտեղ տեղի կունենան մյուս հանդիպումները: