Քննարկման հարթակ

Այս էջի մեկնաբանություններ դաշտում  կարող եք թողնել ձեր կարծիքը, մեկնաբանությունը կամ պարզապես  առաջարկություններ գրել։

Սիրով կսպասենք յուրաքանչյուր արձագանքի։

Շնորհակալություն․․․

6 отзывов на “Քննարկման հարթակ

  1. Ուսումնասիրելով ներկայացված աշխատանքային օրացույցը՝կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պատասխանատու մոտեցում է ցուցաբերվում աշակերտների և դասավանդողների նկատմամբ: Առաջնայինը, որ գրավեց ուշադրությունս այն էր, որ ըստ նախատեսված ծրագրի աշակերտները տարվա ընթացքում նախապատրաստվում և իրականացնում են բազմաթիվ կարևոր, ուսուցողական նախագծեր, տոնում ազգային տոները՝իրենց ձևով, համադրում են հաճելին ու անհրաժեշտը՝առանց ակնհայտ պարտադրանքի:
    Նոր մեթոդներ, կամ, գուցե, ի՛նձ համար նոր մեթոդների մասին խոսում է մարդ, ով հավատում է, ով ցանկացած պատեհ առիթով կբացատրի իր ընտրած ուղու ճշմարիտ ու օգտակար լինելը, ում հավատը իր ընտրած ուղու նման ստիպում է, որ ես էլ հավատամ, որ այս մեթոդը լավագույնն է, հետո էլ հիշեմ, ախր, ես էլ կուզեի այդպիսի միջավայրում սովորել: Ինչքա՜ն ջերմություն կար բոլոր խմբերի նախագծերի, ծրագրերի նկատմամբ, ոնց որ սեփական երեխաներին մեծ աշխարհ ուղարկելիս՝արդեն դաստիարակած ու վստահ: Բլոգային ուսուցում… մի տեսակ ավելի պարտավորեցնող է, մտածում ես՝ինչ գրես, որ չվրիպես, զգում ես, որ ժամեր առաջ բացված բլոգի համար դու պատասխանատվություն ես կրում՝լավը, կամ՝ոչինչ:
    Պուճուրների մասին. շնչելու, ազատ շնչելու հնարավորություն, սովորելու՝առանց բողոքելու: Նույնիսկ տանն է դժվար հասնել այսպիսի արդյունքի, որովհետև երևի չենք տեսել, երևի շատ քիչ վայրերում ենք այդ ազատության համն ու հոտը զգացել, այստեղ զգում են, Դավիթի նման երևի բոլորն են շտապում, որ նոր հնարք ցույց տան ընկերներին, չէ՞ որ դպրոցից վախենալու կարիք չկա:
    Ու հաստատ մի օր կիրականանա մեծ ցանկությունը. տեսնել Բանգլադեշն ավելի գեղեցիկ, զերծ տարատեսակ ժանգոտ իրերից ու ցանկապատներին, հազիվ թե դրանք որոշեն մարդու ազատության սահմանները…
    Մեթոդներ. շա՜տ հետաքրքիր էր ծնողների ներգրավվածությունը կրթական գործընթացին, նրանց կողմից դասավանդման փորձերն ու մեծ խանդավառությունը՝այդ ամենի մասը լինելու:
    Դաս-շրջագայությունները ևս, լինելով նախագծային մեթոդի բաղկացուցիչ մաս, նոր հնարավորություն են տալիս աշակերտներին՝ լիարժեք մասնակցելու դասին:
    Մի պահ ափսոսացի, որ օտար լեզվի մասնագետ չեմ, թե չէ Նարինե Բարսեղյանի խաղային մեթոդից կօգտվեի: Բայց ոչինչ, հայերենի համար էլ մի հարմար բան կմտածենք:
    Ու… ոնց չասեմ… ԳՐԱԴԱՐԱՆԸ, վաղուց էի մտածում, թե տեսնես ովքեր են ստեղծել այսքան որակյալ էլեկտրոնային շտեմարան, փաստորեն էլի դուք, կամ, գուցե, ապագայում ասեմ՝մերոնք են ստեղծել:
    Վերջերս մտածում եմ, որ երբեմն գովեստն ու շողոքորթելը սկսել են շփոթել, շնորհակալություն ասելն ու շնորհակալ լինելն էլ քծնանքին հոմանիշ են դարձել: Անտեսելով այս հանգամանքը՝ շնորհակալ եմ, որ հավատարիմ եք ձեր ընտրած ուղուն, ձեր գնացքի վարորդը գիտի ճանապարհը, կանգառները ճիշտ են ընտրված, ուղևորներն էլ գնում են ճիշտ հասցեով:

    Нравится 1 человек

  2. Երբեմն այնպես է լինում, որ օրերն անցնում են տարիների արագությամբ:
    Բայց խոսքը իհարկե վերջին չորս օրերի մասին չէր:
    Շատ կուզեմ իմ շնորհակալությունը հայտնել դպրոցի ընձեռած այս հիանալի հնարավորության համար, քանի որ ես ստացա ոչ միայն գիտելիքներ, այլև ձեռք բերեցի նոր ու եզակի ընկերական միջավայր: Հետաքրքիր էր ծանոթանալ նոր ընկերների առաջարկած նախագծերի հետ, շփվել տարբեր մասնագետների հետ: Դպրոցի միջավայրը նոր գաղափարների մեծ աղբյուր է:
    Անհամբերությամբ սպասում եմ նոր նախագծերին, որպեսզի իմ ուժը, եռանդը ու նոր մտքերը ՛՛իրացնեմ՛՛ հենց այստեղ:

    Нравится

  3. Ուսումնասիրելով ներկայացված աշխատանքային օրացույցը՝կարելի է պատկերացում կազմել, թե ինչպիսի պատասխանատու մոտեցում է ցուցաբերվում աշակերտների և դասավանդողների նկատմամբ: Առաջնայինը, որ գրավեց ուշադրությունս այն էր, որ ըստ նախատեսված ծրագրի աշակերտները տարվա ընթացքում նախապատրաստվում և իրականացնում են բազմաթիվ կարևոր, ուսուցողական նախագծեր, տոնում ազգային տոները՝իրենց ձևով, համադրում են հաճելին ու անհրաժեշտը՝առանց ակնհայտ պարտադրանքի:
    Նոր մեթոդներ, կամ, գուցե, ի՛նձ համար նոր մեթոդների մասին խոսում է մարդ, ով հավատում է, ով ցանկացած պատեհ առիթով կբացատրի իր ընտրած ուղու ճշմարիտ ու օգտակար լինելը, ում հավատը իր ընտրած ուղու նկատմամբ ստիպում է, որ ես էլ հավատամ, որ այս մեթոդը լավագույնն է, հետո էլ հիշեմ, ախր, ես էլ կուզեի այդպիսի միջավայրում սովորել: Ինչքա՜ն ջերմություն կար բոլոր խմբերի նախագծերի, ծրագրերի նկատմամբ, ոնց որ սեփական երեխաներին մեծ աշխարհ ուղարկելիս՝արդեն դաստիարակած ու վստահ: Բլոգային ուսուցում… մի տեսակ ավելի պարտավորեցնող է, մտածում ես՝ինչ գրես, որ չվրիպես, զգում ես, որ ժամեր առաջ բացված բլոգի համար դու պատասխանատվություն ես կրում՝լավը, կամ՝ոչինչ:
    Պուճուրների մասին. շնչելու, ազատ շնչելու հնարավորություն, սովորելու՝առանց բողոքելու: Նույնիսկ տանն է դժվար հասնել այսպիսի արդյունքի, որովհետև երևի չենք տեսել, երևի շատ քիչ վայրերում ենք այդ ազատության համն ու հոտը զգացել, այստեղ զգում են, Դավիթի նման երևի բոլորն են շտապում, որ նոր հնարք ցույց տան ընկերներին, չէ՞ որ դպրոցից վախենալու կարիք չկա:
    Ու հաստատ մի օր կիրականանա մեծ ցանկությունը. տեսնել Բանգլադեշն ավելի գեղեցիկ, զերծ տարատեսակ ժանգոտ իրերից ու ցանկապատներից, հազիվ թե դրանք որոշեն մարդու ազատության սահմանները…
    Մեթոդներ. շա՜տ հետաքրքիր էր ծնողների ներգրավվածությունը կրթական գործընթացին, նրանց կողմից դասավանդման փորձերն ու մեծ խանդավառությունը՝այդ ամենի մասը լինելու:
    Դաս-շրջագայությունները ևս, լինելով նախագծային մեթոդի բաղկացուցիչ մաս, նոր հնարավորություն են տալիս աշակերտներին՝ լիարժեք մասնակցելու դասին:
    Մի պահ ափսոսացի, որ օտար լեզվի մասնագետ չեմ, թե չէ Նարինե Բարսեղյանի խաղային մեթոդից կօգտվեի: Բայց ոչինչ, հայերենի համար էլ մի հարմար բան կմտածենք:
    Ու… ոնց չասեմ… ԳՐԱԴԱՐԱՆԸ, վաղուց էի մտածում, թե տեսնես ովքեր են ստեղծել այսքան որակյալ էլեկտրոնային շտեմարան, փաստորեն էլի դուք, կամ, գուցե, ապագայում ասեմ՝մերոնք են ստեղծել:
    Վերջերս մտածում եմ, որ երբեմն գովեստն ու շողոքորթելը սկսել են շփոթել, շնորհակալություն ասելն ու շնորհակալ լինելն էլ քծնանքին հոմանիշ են դարձել: Անտեսելով այս հանգամանքը՝ շնորհակալ եմ, որ հավատարիմ եք ձեր ընտրած ուղուն, ձեր գնացքի վարորդը գիտի ճանապարհը, կանգառները ճիշտ են ընտրված, ուղևորներն էլ գնում են ճիշտ հասցեով:

    Нравится

  4. Vardan:

    Խնդրում եմ բացատրեք վերապատրաստման հայտի վճար սյունակը/ինչ վճարի մասին է խոսքը/, գործատուի հայտի հղումը, պահանջվող վերապատրաստումը նույնպես

    Нравится

    • Կրթահամալիրում վերապատրաստվելու համար հայտ ներկայացնողը պետք է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հաշվեհամարին փոխանցի 10.000 դրամ: Դա քառօրյա վերապատրաստման վճարն է:

      Нравится

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s